08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 26, 2013

Մենք ամեն ինչ անելու ենք, որ ընդմիշտ կարողանանք ապահովել մեր ժողովրդի խաղաղ արարումը. Սեյրան Օհանյան

 ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ նախարարը ՛՛Արիության դաս՛՛ անցկացրեց: ՛՛Մեր նորանկախ հանրապետության ամենամեծ ձեռքբերումն է մեր բանակը, մեր ժողովրդի ապագայի ամենամեծ գրավականն է: Շատ ձեռքբերումներ ունենք, բայց ամենամեծ ձեռքբերումը հայոց բանակն […]

Անձնագրայինի պետը մեղադրվում է կեղծիքի մեջ

Հերթական անգամ ամբաստանյալի աթոռին է հայտնվել ՀՀ ոստիկանության անձնագրային ստորաբաժանումներից մեկի ղեկավարը: Ըստ մեղադրական եզրակացության, Աշտարակի բնակիչ Գայանե Հովհաննիսյանը վեց տարի` 2006թ. հուլիսից մինչև 2012թ. հուլիս, աշխատելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արագածի անձնագրային բաժնում որպես պետ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և կատարել պաշտոնական կեղծիքներ` էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին: Օրերս հրապարակած […]

Չախալյանի հայտարարությունը

‘’Այլևս գտնվելով ազատության մեջ` ուզում եմ խորին երախտագիտությունս հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին, որից իմ բանտարկության այս հինգ տարիներին միշտ ստացել եմ հոգևոր ու բարոյական սփոփանք և քաջալերանք: Շնորհակալություն եմ հայտնում ‘’Երկիր’’ Միությանը, նաև բոլոր անհատներին և կառույցներին, որոնք զորավիգ ու աջակից են եղել իմ ընտանիքին և ինձ՝ իմ պայքարում, որոնք իրենց բողոքի ձայնն […]

Եգիպտոսում անկարգություններ են. զոհվել է 8 մարդ /վիդեո/

Եգիպտական բանակի տանկերը ներխուժել են Սուեզ քաղաք, որտեղ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: 2 կողմից էլ զոհեր կան, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը: Նավահանգստային քաղաքի ոստիկանությունը չի կարողացել միայն սեփական ուժեով ճնշել փողոցային անկարգությունները եւ ստիպված է եղել օգնություն խնդրել բանակից: Միայն այդ կերպ իշխանությունները հույս ունեն դադարեցնել արյունահեղությունը: Ըստ տեղի ԶԼՄ-ների` […]

Վթար` Սայաթ-Նովա-Նալբանդյան խաչմերուկում. կան տուժածներ /ֆոտո/

Վթար է տեղի ունեցել Սայաթ-Նովա-Նալբանդյան խաչմերուկում: Շրջվել է 18 համարի գազելը: Տեղում աշխատում են փրկարարները: Դեպքի մանրամասները ճշտվում են: Կան տուժածներ: Նախնական տեղեկություններով` “Օպել” մակնիշի ավտոմեքենան բախվել է երթուղայինին, ինչն էլ վթարի պատճառ է դարձել: Բարեբախտաբար, մահվան ելք չի գրանցվել,  տուժել են երթուղայինում գտնվող 7 ուղեւորներից 3-ը: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Բժիշկների գնահատմամբ` վնասվածքները միջին […]

Աշոտյան-Րաֆֆի պայքարը թեժանում է

ԿԳՆ Արմեն Աշոտյանի և ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի միմյանց ուղղված մեղադրանքն ու պահանջները շարունակվում են: Նախարարը Ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն  է արել: ՛՛Ծանոթացա Րաֆֆիի այսօրվա ասուլիսի նյութերին:Զարմանալի է: Մարդն այնքան է տարվել սեփական PR-ով, որ ամբողջությամբ կորցրել է իրականության զգացումը:Դա բավական չէ, դեռ իրեն էլ վեր է դասում Հայաստանի օրենքներից:Ուստի, Րաֆֆիի գնահատականները իմ […]

Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում ձնաբքի պատճառով մեքենաներ են արգելափակվել

Եղանակային պայմանների պատճառով հանրապետության տարբեր հատվածներում շարունակվում են գրանցվել մեքենաների արգելափակումներ։ Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, հունվարի 25-ին` ժամը 22.00-ին, ահազանգ է ստացվել, որ Սելիմի լեռնացքում (Գեղարքունիքի մարզի կողմից) ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ և չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները և ”Մարտունի ՃՇՇ”-ի աշխատակիցները […]

Գիտնականները հայտնաբերել են զարկերակային ճնշման կարգավորման ամենապարզ մեթոդը

Հետզոտողները պնդում են, որ զարկերակայիին ճնշման կարգավորման համար, մասնավորապես` իջեցման, ինչպես նաեւ հիշողոթյունը բարելավելու համար, հարկավոր է գրկախառնվել:  Պարզվում է, որ գրկախառնության ժամանակ օկսիտոցին է արտադրվում, ինչը ֆիզիկական խթան է հանդիսանում: Վիեննայի համալսարանի հետազոտողներից մեկի խոսքով` նրանք, ովքեր ավելի հաճախ են գրկախառնվում հարազատների հետ, ավելի զգայուն են դառնում ժամանակի ընթացքում: Սակայն նեյրոֆիզիոլոգները պնդում են, որ […]

Ռազմիկ Ամյանը շնորհավորում է ու նվիրում

Երգիչ Ռազմիկ Ամյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով շնորհավորել է երիտասարդներին՝ Սուրբ Սարգսի տոնի առթիվ: ՛՛Շնորհավորում եմ Սուրբ Սարգսի տոնի՝ երիտասարդների օրհնության օրվա առթիվ: Սեր և երջանկություն բոլորին՛՛,- գրել է երգիչը: Որպես նվեր նա ներկայացրել է իր ”Սիրել եմ, սիրում եմ ու կսիրեմ” երգը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված