26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք ամեն ինչ անելու ենք, որ ընդմիշտ կարողանանք ապահովել մեր ժողովրդի խաղաղ արարումը. Սեյրան Օհանյան

 ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ նախարարը ՛՛Արիության դաս՛՛ անցկացրեց:

՛՛Մեր նորանկախ հանրապետության ամենամեծ ձեռքբերումն է մեր բանակը, մեր ժողովրդի ապագայի ամենամեծ գրավականն է: Շատ ձեռքբերումներ ունենք, բայց ամենամեծ ձեռքբերումը հայոց բանակն է: Համալսարանականները մի առանձին սիրով ու հպարտությամբ են միշտ խոսում մեր բանակի, զորահրամանատարների ու զինվորների մասին՛՛,-հանդիպման սկզբում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Ապա ՊՆ-ի ողջ անձնակազմի կողմից ներկաներին ուղջունեց Սեյրան Օհանյանը և նշեց, որ այս օրերին այսպիսի հանդիպումներ տեղի են ունենում ոչ միայն Մայր բուհում, այլև բոլոր բուհ-երում: ՛՛Իմ այստեղ գտնվելը ինչպես շատ շատերի, այնպես էլ ինձ համար մեծ պատիվ է, այսպես փոխադարձ պայմանավորվածություն ենք ձեռք բերում հետագա համագործակցության համար՛՛,-ասաց նախարարը: Նա ընդգծեց, որ հայկական բանակը  դժվարին պայմաններում ճիգերի հավաքման ու համաժողովրդական ուժերով է ձևավորվել:

Ըստ նախարարի նման հանդիպումներն ամրապնդում են բանակ-հասարակություն կապը, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, այնտեղ նրանք անպարտելի են:

՛՛Մենք ամեն ինչ անելու ենք, որ ընդմիշտ կարողանանք ապահովել մեր ժողովրդի խաղաղ արարումը՛՛,-նշեց Սեյրան Օհանյանը: Նախարարը պատասխանեց ներկաների հարցերին` արդյոք պատերազմի դեպքում հայ ազգը կմիավորվի: 

՛՛Ի տարբերություն մեր պատմության շատ ու շատ ժամանակների՝ մենք ունենք կայացած պետություն, և այդ պետությունը առաջ է գնում: Շատ բաներ են արված միասնականության քաղաքականությունը պահպանելու, ազատ խոսելու, հանդուժողականության համար, ազատ տեսակետներ արտահայտելու մթնոլորտ է ստեղծվել: Մեր բանակն ապահովում է մեզ բոլորիս, բանակը  կարողանում է այդ խաղաղությունը պահպանել՛՛:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ