08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 22, 2013

Ես ունեմ հեթանոս ընկերներ… հարց հոգևորականին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Կոմիտաս վարդապետ Հովնանյանը Ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է իրեն ուղղված հարցերն ու պատասխանել նրանց: ”Հարց` ԵՍ ՈՒՆԵՄ ՀԵԹԱՆՈՍ ԸՆԿԵՐՆԵՐ.. .ՇԱՏ ԺԱՄԱՆԱԿ ՆԵՐԿԱ ԵՄ ԵՂԵԼ ՆՐԱՆԱՑ ՏՈՆԵՐԻՆ ԳԱՌՆԻՈՒՄ,և որպես մարդ և որպես ՀԱՅ ՇԱՏ ԼԱՎ ՄԱՐԴԻԿ ԵՆ…….ԱՐԴՅՈՔ ԴԱ ՄԵՂՔ Է?? եթե չեմ սխալվում նման խոսքեր կան որ հեթանոսների հետ սեղան չնստել, եթե […]

Ծառուկյանը պատրաստվում է ֆորս -մաժորի. Ժամանակ

Թերթը նկատում է, որ Հայաստանի նախագահի քարոզարշավի մեկնարկին զուգահեռ, բավական հետաքրքրական գործընթացներ են տեղի ունենում “Բարգավաճ Հայաստան” կուսակցության շրջանականերում:  Օրինակ` կուսակցության կանանց խորհուրդը վերակազմակերպվում է, ձեւավորվում են նոր կառույցներ այդ խորհրդում, մասնավորապես հետաքրքրական է գաղափարական աշխատանքի հետ կապված ինչ-որ բաժնի կամ հանձնախմբի ստեղծումը: Թե ինչի համար է վերակազմակերպվում “Բարգավաճ Հայաստանը”, այդքան էլ պարզ չէ: Առաջիկա […]

Սաակաշվիլին քննադատվել է իր հայամետության համար.խոստովանություն ԵԽԽՎ ամբիոնից

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի` նախօրեին նստաշրջանում կայացած ելույթը քարոզչական բնույթ էր կրում, հաղորդում է “РИА Новости”-ն: Սա Սաակաշվիլիի 4-րդ ելույթն էր ԵԽԽՎ-ում: Մեկ ժամ շարունակ նա պատասխանել է խորհրդարանականների հարցերին, այդ թվում եւ ռուսների: Վրաստանի նախագահի ելույթը  նվիրված էր Վրաստանի գրանցած հաջողություններին, Աբխազիայի եւ Հարավային […]

Մի ժամից նրանք բոլորը կզարթնեն ու կսկսվի չարությունը

Բլոգեր Տիգրան Քոչարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է մարդկանց չարության, նախագահի թեկնածուների ցանկությունների մասին: ”Երևանյան գիշերները շատ եմ սիրում: Հանգիստ ննջում են մարդիկ ու նրանց ֆեյքերը, նախագահի թեկնածուները իրենց երազներում ղեկավարում են երկիրը, բոլորի դեմքերին խաղաղություն ու հանգստություն է: Ի՞նչն է պատճառը, որ մի ժամից նրանք բոլորը կզարթնեն ու կսկսվի չարությունը, անհանդուրժողականությունը, պիտակավորումը: Մարդիկ, ինչո՞ւ […]

ՀՀԿ-ն հետ կանչեց Դավիթ Հարությունյանին. Հայկական ժամանակ

Թերթը գրում է, որ ԱԺ Հանրապետական խմբակցությունը երեկ էթիկայի հանձնաժողովից ետ է կանչել Դավիթ Հարությունյանին: Վերջինս երեկվանից էթիկայի հանձնաժողովի անդամ չէ այլեւս: Նրա փոխարեն հանձնաժողովի անդամ է նշանակվել Հովհաննես Սահակյանը: Օրենսդրական փոփոխություններով ՀՀԿ-ն կարող էր եւս մեկ անդամ նշանակել հանձնաժողովում: Երեկ այդ տեղում նշանակվել է Կորյուն Նահապետյանը:

Երբ վիշտն անձնական է. Առավոտ

“Երբ վիշտը վերաբերում է անձնապես քեզ, դրա մասին գրելը դժվար է՝ ոնց որ ի ցույց դնես, փորձես բառերով ձևակերպել այն, ինչ ձևակերպելի չէ: Դրա համար էլ չեմ գրի “Առավոտի” լրագրող Մամիկոնյան Նաիրայի անձնական արժանիքների մասին, չնայած դրանք շատ են և բոլոր նրան ճանաչողներին հայտնի են: Նաիրան էլ դժվար թե “այնտեղից”՝ “վերևից” ողջունի, որ ես նրան պարզունակ ձևով գովում եմ: Ավելի լավ […]

“Ով ալարի` տղա չի ունենա”` սպառնաց Նազենի Հովհաննիսյանը. Ժամանակ

Թերթը ուշագրավ մանրամասներ է ներկայացնում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզչական թոհուբոհից, մասնավորապես նշելով. “Երեկ` կառավարության Մելիք Ադամյանի վրա գտնվող դահլիճում թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակի շնորհանդեսից առաջ կազմակերպիչները բավական ժամանակ նախապատրաստում էին հավաքված երիտասարդներին, թե ինչպես, ինչ ոգեւորությամբ եւ ծափերով պետք է դիմավորեն Սերժ Սարգսյանին:  Անգամ մեկը Սերժ Սարգսյանի փոխարեն անցնում էր երիտասարդների միջով, ում […]

Դեդ Հասանի հուղարկավորությանը մասնակցել է Վարդան Ղուկասյանի որդին.168 ժամ

Թերթի տեղեկություններով, անցած շաբաթ սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի, Մոսկվայում կիրակի օրը տեղի ունեցած հուղարկավորությանը Հայաստանից մասնակցածների թվում է եղել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը:   “Նախապես որոշված է եղել, որ Վարդան Ղուկասյանը ևս պետք է ներկա լիներ Ուսոյանի հուղարկավորությանը, սակայն, քանի որ այն հայտնի պատճառներով հետաձգվել և տեղի է […]

Կարժանանա “Հայաստանի լավագույն քրեաօլիգարխ տիտղոսին”. Ժողովուրդ

Ըստ թերթի լավատեղյակ աղբյուրների` երեւանցի օլիգարխներն իրենց պատկանող օբյեկտներում աշխատողներին, հատկապես մարզերում գրանցում ունեցողներին, պարտադրում են ժամանակավորապես գրանցվել Երեւանում` իրենց իսկ ընտրատարածքում: Այսինքն` մեկնարկել է Սերժ Սարգսյանի համար ձայներ հավաքելու` օլիգարխների մրցավազքը: Սա այն ոլորտն է, որտեղ մենաշնորհների փոխարեն կա միայն առողջ մրցակցություն, եւ յուրաքանչյուր օլիգարխի խնդիրն է հնարավորինս շատ ձայներ հավաքել իրենց “հովանավորի” համար: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված