15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մի ժամից նրանք բոլորը կզարթնեն ու կսկսվի չարությունը

Բլոգեր Տիգրան Քոչարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է մարդկանց չարության, նախագահի թեկնածուների ցանկությունների մասին:

”Երևանյան գիշերները շատ եմ սիրում: Հանգիստ ննջում են մարդիկ ու նրանց ֆեյքերը, նախագահի թեկնածուները իրենց երազներում ղեկավարում են երկիրը, բոլորի դեմքերին խաղաղություն ու հանգստություն է:

Ի՞նչն է պատճառը, որ մի ժամից նրանք բոլորը կզարթնեն ու կսկսվի չարությունը, անհանդուրժողականությունը, պիտակավորումը:

Մարդիկ, ինչո՞ւ եք այդքան չար, ի՞նչ ունեք կիսելու, ի՞նչ եք տանելու էն աշխարհ:

Ընդամենը մեկ-երկու ժամից մարդիկ կրկին կմտածեն, որ աշխարհը պտտվում է իրենց շուրջ, որ իրենք են այս աշխարհի տերն ու տիրակալը, որ իրենք են ճշմարտությունը վերջին ատյանում:

Իսկ մեր փոքրիկ երկրագունդը համբերատար կկատարի իր հերթական պտույտը, և նորից կգա գիշերը: Ու նորից մարդկանց աչքերը կփակվեն, և նորից նրանց դեմքերը կընդունեն այն մանուկի արտահայտությունը, որը ժամանակին ո՛չ չարը գիտեր և ո՛չ ստորը:

Բարի լույս, երկիր, բարի լույս, Երևան, բարի լույս, իմ անծանոթ բարեկամ”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ