Ես թույլ չեմ տա արարք, որի համար դուք կարող եք ամաչել. Սերժ Սարգսյանը` կուսակիցներին

Քիչ առաջ ՀՀԿ արտահերթ համագումարը քվեարկության դրեց գործող նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում առաջադրելու հարցը: Համագումարի բոլոր պատվիրակները միաձայն կողմ քվեարկեցին Սերժ Սարգսյանի առաջադրման օգտին: Համագումարը վարող ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց.’’Որոշումը ընդունվեց միաձայն, մեծարգո նախագահ, սրտանց շնորհավորում ենք Ձեզ եւ համոզված ենք, որ Ձեր գլխավորությամբ մեր քաղաքական թիմը կհասնի հաջողության”: […]