16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Տարվա լավագույն ֆիլմերը /վիդեո/

Ամերիկյան կինոմատոգրաֆիայի ինստիտուտը հայտարարել է տարվա լավագույն ֆիլմերը:

Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել “Արգո” գործողություն” ֆիլմը: Ֆիլմի ռեժիսորը, ինչպես եւ գլխավոր դերակատարը Բեն Աֆլեքն է: Ֆիլմը պատմում է 1979-ին Իրանում տեղի ունեցած հեղափոխության եւ այդ քաոսից ամերիկացիների անհավանական փախուստի մասին: Ինչպես երեւում է, Աֆլեքին հաջողվել է “գլուխ հանել” նման բաւդ թեմայից:

Երկրորդ տեղում Բեն Զայթլինի “Վայրի հարավի գիշատիչները” ֆիլմն է, իսկ 3-րդ տեղում՝ սուպերհերոս Բեթմենի մասին պատմող “Մռայլ ասպետ. լեգենդի  վերածնունդը” ֆիլմն է:

Լավագույն ֆիլմերի տասնյակում են հայտնվել նաեւ “Մերժվածները” մյուզիքլը, որում կենդանի կատարմամբ հանդես են գալիս Էն Հեթըուեյը, Հյու Ջեքմանը եւ Ամանդա Սեյֆրիդը, Սթիվեն Սփիլբերգի “Լինքոլն” ֆիլմը, Ուես Անդերսոնի “Լիալուսնի թագավորությունը” եւ Դեյվիդ Ռասելի “Իմ ընկերը խելագար է” կատակերգությունը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ