13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ես թույլ չեմ տա արարք, որի համար դուք կարող եք ամաչել. Սերժ Սարգսյանը` կուսակիցներին

Քիչ առաջ ՀՀԿ արտահերթ համագումարը քվեարկության դրեց գործող նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում առաջադրելու հարցը: Համագումարի բոլոր պատվիրակները միաձայն կողմ քվեարկեցին Սերժ Սարգսյանի առաջադրման օգտին:

Համագումարը վարող ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց.’’Որոշումը ընդունվեց միաձայն, մեծարգո նախագահ, սրտանց շնորհավորում ենք Ձեզ եւ համոզված ենք, որ Ձեր գլխավորությամբ մեր քաղաքական թիմը կհասնի հաջողության”:

Իր եզրափակիչ ելույթում “Հանրապետականի” նախագահի թեկնածուն շնորհակալություն հայտնեց կուսակիցներին իր թեկնածությունն այդպիսի խանդավառությամբ առաջադրելու եւ պաշտպանելու համար: “Վստահ եմ, որ Ձեզ հետ միասին կարողանալու ենք շահել մեր ժողովրդի վստահությունը եւ ապագա հինգ տարիների ընթացքում շարունակելու ենք պատասխանատվություն կրել”,-հայտարարեց Սերժ Սարգսյանը եւ շեշտեց.”Այդ ընթացքում ես թույլ չեմ տա արարք, որի համար դուք կարող եք ամաչել”:

Սերժ Սարգսյանի ելույթն ընդունվեց ծափահարություններով:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ