06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ԲՀԿ-ի որոշումը Արզաքանցյանին չի հետաքրքրում

Նախկին պատգամավոր, գործարար, ՀՀԿ-ական Տիգրան Արզաքանցյանը նախագահական ընտրություններում գործող նախագահին արժանի մրցակից չի տեսնում: Այս մասին Արզաքանցյանն  ասաց լրագրողներին:

ՀՀԿ-ի նոր՝ ՛՛Դեպի ապահով Հայաստան՛՛  կարգախոսի մասին նա նշեց, որ այդ կարգախոսի միջոցով իրենք ցանկանում են ասել, որ գնում են դեպի ապահով Հայաստան եւ այն շատ դրական կարգախոս է:

՛՛Նախորդ կարգախոսն իրեն արդարացրեց: Որպես օրինակ՝ Հայաստանը համեմատած այլ երկրների հետ չի ունեցել այնպիսի խորը ճգնաժամ, որ ունեցել են աշխարհի այլ երկրները, գործազրկությունը չի ավելացել՛՛,-ասաց գործարարը՝ հիշատակելով, թե ինչ է կատարվում Եվրոպայի այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հունաստանն ու Իսպանիան: ՛՛Հայաստանն այս բլոկադայի մեջ այսքանն էլ որ դիանում է, էլի լավ է՛՛,-հավելեց:

ԲՀԿ-ի որոշման  մասին Արզաքանցյանն ասաց, որ  դա ԲՀԿ առաջնորդի որոշումն է, իրեն չի հետաքրքրում: ՛՛Գագիկ Ծառուկյանը, իրենց խումբը ոնց որոշում են, այդպես էլ անում են՛՛:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ