09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2012

ՀԱԿ-ն ու ՛՛Ժառանգությունը՛՛ կողմ են ՀՅԴ-ի յոթ կետերին

ՀԱԿ-ը համաձայն է ՀՅԴ-ի ներկայացրած յոթ կետից բաղկացած օրակարգի հետ: Այս մասին այսօր ՀՅԴ-ի հրավիրած բաց քննարկմանն ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը՝ նշելով, որ առանց մամուլի իրենք մոտ երկու ժամ քննարկել են այս ծրագիրը ՀՅԴ-ի հետ: ՛՛Ճնշող մեծամասնաոuթյամբ համաձայն ենք այս կետերի հետ: Մտահոգությունը և խնդրի դրվածքը գերակա են մնացած մանրամասներից, […]

Քաղաքական մյուս ուժերը հաղթող թեկնածու չունեն

“Այսօր ՀՀԿ առաջնորդ եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանին այլընտրանք չեմ տեսնում”,- այս մասին  լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը` խոսելով ներքաղաքական զարգացումներից, մասնավորապես անդրադառնալով նախագահական ընտրություններին: Վերջինս նշեց, նաեւ, որ քաղաքական մյուս ուժերը գիտակցում են, որ չունեն այնպիսի թեկնածու, որը կհաղթի գործող նախագահին: Միեւնույն ժամանակ նա նկատեց, որ յուրաքանչյուր ոք կարող […]

Մեկ շաբաթում` մեկ երկրաշարժ

Ս.թ. նոյեմբերի 29-ից մինչեւ դեկտեմբերի 5-ը ՍՊԱԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 3 բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ, որը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին Վարդենիս քաղաքից 18 կմ հյուսիս-արեւմուտք: Տարածաշրջանում. 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 11 երկրաշարժ: 3 բալ ուժգնությամբ 5 ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել Ադրբեջանում` նոյեմբերի 29-ին Մինգեչաուր քաղաքից 24 կմ […]

Րաֆֆին լրացրեց ՛՛Դաշնակցությանը՛՛

 ՛՛Ազատական պետություն ունենալու ճանապարհին ՛՛Դաշնակցության՛՛ այս նախաձեռնությունը ես համարում եմ բեկումնային և խոստումնալից՛՛,-այսօր ՀՅԴ-ի յոթ կետերից բաղկացած օրակարգը ողջունեց ՛՛Ժառանգության՛՛ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ այս օրակարգով կարող է հաստատվել պետության նոր որակ, որը կապահովի շարքային հայ մարդու ազատականությունը, իրավունքը, անհատականությունը: Հովհաննիսյանը նշեց նաև, որ մի քանի լրացումներ պետք է կատարվեն վերջին երեք կետերում:   […]

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին

Դեկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաքելությանը եւ Հայաստանի ու հանձնաժողովի համագործակցության հեռանկարներին: Վեհափառ Հայրապետն այս առիթով գոհունակություն հայտնեց` ընդգծելով ժողովուրդների եւ երկրների միջեւ բարեկամական կապերի ու գործակցության պահպանության ու […]

Խաղատները տեղափոխվում են

Խաղատները տեղափոխվում են Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան, Մեղրի եւ Զվարթնոց օդանավակայանի տարածք: ՛՛Շահումով խաղերի և խաղատների մասին՛՛ օրենքում և կից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2010 թ.-ի ապրիլի 27-ի օրենքը չեղյալ ճանաչելու մասին օրենսդրական փաթեթն ամբողջությամբ դեկտեմբերի 6-ին երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի կոմղից: Օրենսդրական փաթեթի համաձայն 2014 թվականի հունվարի 1-ից հետո խաղատուն […]

Նախարարը խուսափեց աշխատանքից ազատելու պատճառները ներկայացնել

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները խնդրեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից ասել, թե ինչ պատճառով են Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների նախագահներն ազատվել աշխատանքից:  Սակայն նախարարը միայն նշեց, որ բացահայտվել են չարաշահումներ, աշխատանքից ազատվել է հանձնաժողվի վեց անդամ: Հարցին, թե այդ ազատումները կապված են արդյոք հայտնաբերված կոռոպիցիայի դեպքերի հետ, նախարարը ասաց, որ մանրամասներ չի ներկայացնում, սակայն ոչ […]

Եգիպտոսում շարունակվում են բախումները. ավելի քան 200 վիրավոր կա/վիդեո/

Ավելի քան 200 մարդ է տուժել Եգիպտոսում` նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ բախումների հետեւանքով, հաղորդում է “AFP”-ը: Նախագահական նստավայրի մոտ նրանք միմյանց վրա քարեր եւ վառելանյութով շշեր են նետել: Նաեւ բազմաթիվ ավտոմեքենաներ են հրկիզվել: Դեպքի վայր են ուղարկվել հատուկ նշանակման ջոկատները, սակայն նրանց չի հաջողվել դադարեցնել բախումները: 2 կողմից բախումներին մասնակցում են մի […]

Կենսաթոշակային կուտակումները հարյուր տոկոսով ապահովագրվելու են. իրազեկման կենտրոն

՛՛2014թվականից ՀՀ-ում կյանքի է կոչվելու նոր կենսաթոշակային համակարգ՛՛,-  ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում հայտարարեց ՛՛Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն՛՛ հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանը՝ խոսելով 2013թ.-ից եկամտային հարկի և 2014թ.-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցերի շուրջ: Մինչ նոր կենսաթոշակային համակարգի կիրառումը իրականացվելու են մի շարք բարեփոխումներ՝ ուղղված այդ համակարգի բարելավմանը: Անդրադառնալով պարտադիր կուտակային համակարգի բացթողումներին, Ղազարյանը նշեց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի