13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Րաֆֆին լրացրեց ՛՛Դաշնակցությանը՛՛

 ՛՛Ազատական պետություն ունենալու ճանապարհին ՛՛Դաշնակցության՛՛ այս նախաձեռնությունը ես համարում եմ բեկումնային և խոստումնալից՛՛,-այսօր ՀՅԴ-ի յոթ կետերից բաղկացած օրակարգը ողջունեց ՛՛Ժառանգության՛՛ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ այս օրակարգով կարող է հաստատվել պետության նոր որակ, որը կապահովի շարքային հայ մարդու ազատականությունը, իրավունքը, անհատականությունը: Հովհաննիսյանը նշեց նաև, որ մի քանի լրացումներ պետք է կատարվեն վերջին երեք կետերում:  

Օրակարգը բավականին հավասարակշռված փաստաթուղթ որակեց ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը՝ նշելով, որ ինքն արդեն հրապարակային ողջունել է ՀՅԴ-ի ներկայացրած կետերը: Նրա համոզմամբ՝ այս փաստաթուղթը կարող է հիմք հանդիսանալ, որ բավական լայն քաղաքկան սպեկտր միավորվի սրա շուրջ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ