02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Քաղաքական մյուս ուժերը հաղթող թեկնածու չունեն

“Այսօր ՀՀԿ առաջնորդ եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանին այլընտրանք չեմ տեսնում”,- այս մասին  լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը` խոսելով ներքաղաքական զարգացումներից, մասնավորապես անդրադառնալով նախագահական ընտրություններին:

Վերջինս նշեց, նաեւ, որ քաղաքական մյուս ուժերը գիտակցում են, որ չունեն այնպիսի թեկնածու, որը կհաղթի գործող նախագահին: Միեւնույն ժամանակ նա նկատեց, որ յուրաքանչյուր ոք կարող է փորձել իր ուժերը գալիք ընտրություններում:

“Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իրավունք ունի առաջադրվել ՀՀ նախագահական ընտրություններում, այդ թվում` Գագիկ Ծառուկյանը”,- հայտարարեց Բադեյանը` անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի առաջադրվելու մասին հարցին:

Նախագահական ընտրություններից հետո կառավարության կազմում հնարավոր փոփոխությունների մասին` Բադեյանն ասաց, որ Սարգսյանի իրավասությունների մեջ է մտնում փոխել կառավարության կազմը կամ չփոխել, եւ ինքը չի ցանկանում զբաղվել գուշակություններով:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ