Մեկ շաբաթում` մեկ երկրաշարժ
Ս.թ. նոյեմբերի 29-ից մինչեւ դեկտեմբերի 5-ը ՍՊԱԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 3 բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ, որը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին Վարդենիս քաղաքից 18 կմ հյուսիս-արեւմուտք:
Տարածաշրջանում. 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 11 երկրաշարժ: 3 բալ ուժգնությամբ 5 ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել Ադրբեջանում` նոյեմբերի 29-ին Մինգեչաուր քաղաքից 24 կմ հարավ-արեւմուտք, հաջորդ օրը Նախիջեւան քաղաքից 5 կմ հարավ-արեւելք, Գյանջա քաղաքից 29 կմ արեւմուտք եւ Շամքոր քաղաքից 28 կմ հյուսիս-արեւելք, դեկտեմբերի 3-ին Աղստաֆա քաղաքից 13 կմ հյուսիս-արեւմուտք: դեկտեմբերի 2-ին նույն ուժգնությամբ սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվում է Իրան-Թուրքիա սահմանային գոտում` Չալդրան քաղաքից 21 կմ հարավ-արեւելք: Նոյեմբերի 29-ին եւ դեկտեմբերի 4-ին 3 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել Իրանի Մակու քաղաքից 13 կմ հյուսիս-արեւելք եւ 16 կմ հարավ-արեւմուտք: 3 բալ եւ 4 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել դեկտեմբերի 2-ին եւ 4-ին Խոյ քաղաքից 16 կմ հարավ-արեւմուտք եւ 29 կմ հարավ-արեւելք:
Սեյսմիկ ակտիվությունը Իրանի հյուսիս-արեւմուտքում շարունակվում է: Ս.թ. օգոստոսի 11-ին տեղի ունեցած հիմնական ցնցմանը նշված ժամանակահատվածում հաջորդել է 1 հետցնցում (3.5-ից 4.0 մագնիտուդով):
Տարածաշրջանից դուրս. դեկտեմբերի 2-ին Վանուատու կղզիների մոտ տեղի է ունեցել սեյսմիկ իրադարձություն, որն ունեցել է 6.4 մագնիտուդ: Երկրաշարժի հետեւանքով տուժածներ եւ ավերածություններ չկան:
“ՍՊԾ” գործակալություն