ՀԱԿ-ն ու ՛՛Ժառանգությունը՛՛ կողմ են ՀՅԴ-ի յոթ կետերին
ՀԱԿ-ը համաձայն է ՀՅԴ-ի ներկայացրած յոթ կետից բաղկացած օրակարգի հետ: Այս մասին այսօր ՀՅԴ-ի հրավիրած բաց քննարկմանն ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը՝ նշելով, որ առանց մամուլի իրենք մոտ երկու ժամ քննարկել են այս ծրագիրը ՀՅԴ-ի հետ: ՛՛Ճնշող մեծամասնաոuթյամբ համաձայն ենք այս կետերի հետ: Մտահոգությունը և խնդրի դրվածքը գերակա են մնացած մանրամասներից, կարևորը խնդիրն է: համաձայն եմ Արմենի հետ, այս կետերի տեղերը փոխել ուղղակի չի կարելի՛՛,-ասաց Մանուկյանը:
Նա նաև նշեց, որ իրենք կիսում են այն կարծիքը, որ խնդրի դրվածքը կարող է բերել նաև թեկնածուի քննարկմանը: Մանուկյանն ընդգծեց, որ արդեն երկու շաբաթ է, որ ՀՅԴ-ի, ՀԱԿ, ԲՀԿ-ի ու ՛՛Ժառանգության՛՛ խմբակցությունները նույն կերպ են քվեարկում ԱԺ-ում: ՛՛Այս պահին կա շանս միասնական ծրագրով հանդես գալու, որը պարտադիր պայման է հաջորդի համար՛՛,-նկատեց պատգմավորը:
Կետերի մասին իր հակիրճ տեսակետը հայտնեց նաև ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: ՛՛Մենք համաձայն ենք բոլոր կետերի հետ՛՛,-ասաց Հակոբյանը:
Միջոցառման ավարտին ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն համբարձումյանը հայտնեց, որ խորհրդակցությունների ընթացքում պարզ է դարձել, որ իրենք և մյուս ուժերը բավական ընդհանրություններ ունեն: