Հայաստանը դարձավ Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման ՄԱԿ-ի կոմիտեի անդամ

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեան ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով) որոշում ընդունեց ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման կոմիտեում Հայաստանի լիիրավ անդամության մասին: Մինչ Գլխավոր ասամբլեայի որոշումը, այս հարցի ՄԱԿ-ի համապատասխան մարմիններում քննարկումների ընթացքում, Ադրբեջանը ամիսներ շարունակ ջանքեր էր գործադրում խոչընդոտելու Հայաստանի անդամակցությունը: Այնուամենայնիվ, հայկական կողմի տարբեր ուղղություններով կատարված դիվանագիտական աշխատանքների արդյունքում, դեկտեմբերի 18-ին ԳԱ-ն որոշում ընդունեց ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման կոմիտեին Հայաստանի Հանրապետության […]