09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2012

Սպասվում է անձրեւ եւ ամպրոպ

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 4-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 5-8-ին շրջանների մեծ մասում  սպասվում  է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 4-7-ին` ցերեկները աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

Չեմպիոնների լիգայի խաղերի արդյունքները (վիդեո)

Եվրոպայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մյուս հանդիպումները կայացան երեկ: A խմբում Կիևի ‘Դինամոն’ 2 գոլ ուղարկեց  Զագերբի ‘Դինամո’-ի դարպասը: ‘Պորտուն’ նվազագույն հաշվով հաղթանակա տարավ ՊՍԺ-ի նկատմամբ: B խմբում  ‘Շալկե 04-ն’  ու ‘Մոնպելյեն’ 2-ական գնդակներ ուղարկեցին միմյանց դարպասներ: Խմբի մյուս հանդիպմանը ‘Արսենալը’ 3 գնդակ ուղարկեց ‘Օլիմպիակոսի’ դարպասը և սեփական ստացավ մեկը: C խմբում ‘Անդերլեխտ’-‘Մալագա հանդիպումն ավարտվեց 0:3 […]

ԵԽԽՎ-ն սահմանում է տվել “քաղբանտարկյալ” եզրույթին

ԵԽԽՎ-ն սահմանել է “քաղաքական բանտարկյալ” եզրույթը, որը դատական գործընթացների ընթացքում պետք է  հաշվի առնեն Եվրախորհրդի երկրները: Գերմանացի խորհրդարանական Քրիստոֆեր Շտրեսերի պատրաստած զեկույցը, որում տրվում է եզրույթի սահմանումը, մշակել են փորձագետները, հաղորդում է “РИА Новости”-ն: Քաղաքական բանտարկյալ են համարվում այն մարդիկ, ովքեր զրկված են ազատությունից, եթե ազատությունից զրկելը կիրառվել է հիմնական իրավունքներից մեկի խախտման դեպքում, որոնք […]

“Ցցուն” հիշեցումներ Ռոբերտ Քոչարյանին. Առավոտ

“Ինչո՞ւ Բիձինա Իվանիշվիլին հաջողություն ունեցավ Վրաստանում: Այստեղ, իհարկե, դեր են խաղացել բազմաթիվ եւ բազմապիսի գործոններ, որոնցից կարեւորներից մեկն այն է, որ այդ մարդը ոչ մի պաշտոն չի զբաղեցրել, իշխող քաղաքական թիմում չի եղել եւ, հետեւաբար, ոչ մի վատ բան [առայժմ] չի հասցրել անել այդ երկրում: Նա ընդհանրապես եկել է դրսից, Վրաստանում տեւական ժամանակ չի ապրել: […]

Կարեն Կարապետյանի բարեկամներին ազատում են. 168 ժամ

“168 ժամ”-ի տեղեկություններով, երեկ աշխատանքից ազատվել է “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Իշխան Կարապետյանը, ով նախկինում ղեկավարում էր “Փոքր եւ միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոնը”, իսկ հետո` գազի ներտնային սպասարկմամբ զբաղվող “Էյ Ի Ջի Սերվիս” ՍՊԸ-ն: Բանն այն է, որ Ի. Կարապետյանը “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ նախկին տնօրեն Կարեն Կարապետյանի բարեկամն է եւ  համարվում էր “ՀայՌուսգազարդում” վերջինիս առանցքային […]

Պուտի՞նը Ադրբեջան է գնալու. Հայկական ժամանակ

Հոկտեմբերի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ միասին, հնարավոր է մեկնի Բաքու` երեկ տեղեկացրել են թուրքական ու ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներ: Մինչ այդ նա մեկնելու է Անկարա` մասնակցելու “Ռուս-թուրքական ռազմավարական համագործակցության” նիստին: Ըստ նույն աղբյուրների, նիստի ավարտից հետո Պուտինն ու Էրդողանը, թերեւս, միասին մեկնեն Բաքու` մասնակցելու Տնտեսական զարգացման կազմակերպության գագաթնաժողովին: […]

Մահ միկրոավտոբուսում. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել թիվ 76 միկրոավտոբուսում: 42-ամյա մի տղամարդ հենց միկրոավտոբուսում հանկարծամահ է եղել: Այդ պահին միկրոավտոբուսը գտնվել է Երեւանի Կոմիտասի պողոտայում` 45 շենքի հարակից տարածքում: Ավելի ուշ թերթը պարզել է, որ մահացողը Հայկ Ազարյանն է, որի տաբատի գրպանից հայտնաբերվել է 4,5 գ կանեփանման զանգված: Ըստ […]

Գոհար Գասպարյանը “կֆռռացնի՞” եվրոպացիներին. Հրապարակ

“Հրապարակ”-ը երեկ անդրադարձել էր մանկական Եվրատեսիլի հայաստանյան փուլին, որտեղ նշել էր, որ “Compass band” խմբում խախտումներ են հայտնաբերվել: “Մրցույթի կանոնադրության համաձայն` մասնակցել կարող են 10-15 տարեկան երեխաները, սակայն, պարզվում է, խմբի անդամներից մեկը՝ Միքայել Վարոսյանը, 8 տարեկան է, ինչը նշանակում է, որ տվյալ մասնակիցը, ըստ մանկական “Եվրատեսիլի” կանոնակարգի, իրավունք չուներ մասնակցելու եվրոպական այս հեղինակավոր ստուգատեսի […]

Շմայսը պատրաստ է. Հայոց աշխարհ

“Եթե իմ հետեւից էլ դատախազը գա, նման խնդիրներ լինեն պատժելու, ես պատրաստ եմ իմ գործընկերներին ասել, կողմ քվեարկեք, գնամ իմ գոյությունը պաշտպանեմ”,- այս ամենն ասել է ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, պատասխանելով “Հայոց աշխարհ” պարբերականի լրագրողի հարցին, թե վտանգ չի զգում, որ հաջորդը դատախազը կարող է իր համար արդեն մտնել ԱԺ եւ ներկայացնել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի