08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 24, 2012

Ռուսաց լեզուն` աշխատելու համար.Հայկական ժամանակ

Ռուսաստանի Պետական դուման երեկ ընդունել է օրենք, ըստ որի` Ռուսաստանի տարածքում աշխատելու թույլտվություն ստանալու կամ աշխատելու թույլտվության ժամկետը երկարաձգելու համար անհրաժեշտ ` ռուսաց լեզվի իմացության քննություն հանձնել: Ռուսաց լեզվի բազային իմացությունը պետք է հաստատվի փաստաթղթով, որը տրվելու է քննությունը հանձնելուց հետո: Թեմային անդրադարձել է “Հայկական ժամանակ”-ը: Օրենքը վերաբերում է բնակարանաշինության, առեւտրի եւ կենցաղային սպասարկման ոլորտում […]

148-ի մեջ Հայաստանը 32-ն է. Ազգ

Համաշխարհային բանկի վարկանիշային աղյուսակում Հայաստանն իր դիրքերը բարելավել է 18 կետովՙ զբաղեցնելով 32-րդ տեղը: Այս մասին  “Ազգ”-ը տեղեկացել է  Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակից: Մասնավորապես, Հայաստանն ամենամեծ առաջընթացը գրանցել է “Ներդրողների պաշտպանություն” ցուցանիշում` 73 կետով, զբաղեցնելով 25-րդ տեղը, “Հարկերի հավաքագրման” ցուցանիշով գրանցվել է առաջընթաց 44 կետով, “Շինարարության թույլտվության” ցուցանիշովՙ 3 կետով, “Էլեկտրականության հասանելիության” ցուցանիշովՙ 42 կետով: […]

Օսկանյանը չվերադարձավ. Հրապարակ

ԲՀԿ-ի կողմից ԱԺ աշխատանքները բոյկոտելուց եւ իր պատգամավորական անձեռմխելությունից զրկվելուց հետո Վարդան Օսկանյանը երեկ առաջին անգամ Ազգային ժողով է գնացել: Նա շատ կարճ է նստել իր ԱԺ դահլիճում, ապա իր աշխատասենյակից ինչ-որ փաստաթղթեր վերցնելուց հետո հեռացել է ԱԺ շենքից: “Հրապարակ”-ի թղթակցի հարցին Վարդան Օսկանյանը շատ կարճ է պատասխանել. “Հետո: Հարցին թե այսուհետ վերջինս գալու է […]

ՀՅԴ-ն կմիանա՞ ԲՀԿ-ՀԱԿ տանդեմին. Ժամանակ

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ի համար նախագահական ընտրություններին մասնակցելն ինքնանպատակ չէ: Ըստ երեւույթին, Դաշնակցությունը պատրաստվում է նախագահական ընտրություններում “միասնական շտաբ-2” օպերացիային, որը հասունանում է խորհրդարանական ընտրությունների օրինակով: “Այսինքն` մեծ է հավանականությունը, որ նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն կրկին կմիանա Կոնգրեսի եւ “Բարգավաճ Հայաստանի” տանդեմին: Համենայնդեպս, Դաշնակցությունը ներկայումս, ըստ ամենայնի, փորձում է ապահովել […]

Պատգամավորները գեներալների “դաբրո”-ով. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ`Աժ գրեթե բոլոր խմբակցությունների մեծաթիվ պատգամավորներ խորհրդարանի շենքից դուրս գալուց առաջ “թույլտվություն” են խնդրում ԱԺ գեներալ պատգամավորներ Մանվել Գրիգորյանից եւ Սեյրան Սարոյանից: Վերջիններս պարտաճանաչորեն բոլոր նիստերին ներկայանում են եւ ընդունելով շատ պատգամավորների խնդրանքները` հոգեհանգստի կամ ծննդյան արարողության մասնակցելու վերաբերյալ, ընդառաջում են`”բաց թողնելով”: Ականատեսների վկայությամբ` գեներալների “այո”-ին ու “ոչ”-ին են սպասում նաեւ իրենց “լավ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի