27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ռուսաց լեզուն` աշխատելու համար.Հայկական ժամանակ

Ռուսաստանի Պետական դուման երեկ ընդունել է օրենք, ըստ որի` Ռուսաստանի տարածքում աշխատելու թույլտվություն ստանալու կամ աշխատելու թույլտվության ժամկետը երկարաձգելու համար անհրաժեշտ ` ռուսաց լեզվի իմացության քննություն հանձնել: Ռուսաց լեզվի բազային իմացությունը պետք է հաստատվի փաստաթղթով, որը տրվելու է քննությունը հանձնելուց հետո: Թեմային անդրադարձել է “Հայկական ժամանակ”-ը:

Օրենքը վերաբերում է բնակարանաշինության, առեւտրի եւ կենցաղային սպասարկման ոլորտում աշխատող միգրանտներին: Հենց այդ ոլորտներում էլ աշխատում է ԱՊՀ երկրներից, այդ թվում` Հայաստանից Ռուսաստան մեկնած միգրանտների ճնշող մեծամասնությունը: Քննությունից կարող են խուսափել նախկին ԽՍՀՄ քաղաքացի հանդիսացած այն անձինք, որոնք կներկայացնեն մինչեւ 1991 թվականի սեպտեմբերի 1-ը տրված պետական նմուշի դիպլոմ, որը կհաստատի բազային մակարդակով ռուսաց լեզվի իմացությունը: Սույն օրենքը ուժի մեջ է մտնելու այս տարվա դեկտեմբերի 1-ից: Քննությունները ընդունվելու են թեստային տարբերակով:

Ռուսաստանյւսն լրատվամիջոցների փոխանցմամբ, քննության հանձնման համար դիմումատուն վճարելու 1 1000 ռուբլի` մոտ 13 հազար դրամ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ