09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2012

Հայաստան-Լիտվա հանդիպումը Սարգիս Հովսեփյանի համար վերջինը կլինի

Նոյեմբերի 14-ին` ՖԻՖԱ-ի աղյուսակով պաշտոնական հանդիպումների օրը, Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում կանցկացնի հերթական ընկերական հանդիպումը Լիտվայի հավաքականի հետ: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ը, ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի որոշմամբ` հենց այդ հանդիպման ընթացքում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի եւ Երևանի “Փյունիկի” երկարամյա ավագ, լեգենդար պաշտպան Սարգիս Հովսեփյանի “Մեծ” ֆուտբոլին հրաժեշտ տալու հանդիսավոր արարողությունը:

Հայ երիտասարդն ամուսնացել է Ադրբեջանի փոխվարչապետի եղբոր աղջկա հետ

Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովի  եղբոր աղջիկը Ղազախստանում ամուսնացել է հայ երիտասարդի հետ, հաղորդում է hurriyyet.net-ը:  Հարսանյաց հանդեսին ադրբեջանցի մի խումբ պաշտոնյաներ են մասնակցել: Ադրբեջանցի պաշտոնյաներից մեկը, ում անունը չի հրապարակվում, հանդեսի ժամանակ հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները շուտով կվերականգնվեն: Նա ասել է, որ դրանից հետո վերականգնվելու են նաև ադրբեջանցիների և […]

Ո՞ւր է տանում հանդուրժողականությունը. ֆրանսիացի երեխաներին կզրկեն հորից եւ մորից

Ֆրանսիական իշխանություններն աշխատում են մի օրինագծի վրա, որը կօրինականացնի միասեռ ամուսնությունները եւ պաշտոնական փաստաթղթերում կվերացնի “հայր” եւ “մայր” ձեւակերպումները: Փոքրիկ ֆրանսիացիները կունենան “անդեմ հարզատներ”` “ծնող համար 1” եւ “ծնող համար 2”: Այս նորամուծությունը ֆրանսիական հասարակության մեջ ծաղկում ապրող հանդուրժողականության գաղափարախոսության վառ արտահայտումն է: Ֆրանսիայի արդարադատության նախարար Քրիստինա Տոբերան հայտարարել է. “Երեխայի շահերը կառավարության գլխավոր խնդիրն […]

Ստեփանակերտում քայլերթ է կազմակերպվել` նվիրված Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրվան

Այսօր Ստեփանակերտում կազմակերպվեց Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրվան նվիրված եւ Սաֆարովի արտահանձնման ու հերոսացման դեմ ուղղված քայլերթ, որը կազմակերպել էին “Կամք” հասարակական կազմակերպությունը, “Արցախակերտում” նախաձեռնությունը մի շարք այլ երիտասարդական ու ուսանողական կառույցների հետ համատեղ: Երթին մասնակցում էին շուրջ 3000 հոգի: Ակցիան սկսվեց սբ. Հակոբ եկեղեցում կատարված ծիսակատարությամբ` նվիրված Գուրգեն Մարգարյանի հիշատակին. Այնուհետեւ մասնակիցները, կտրելով Ստեփանակերտի կենտրոնական […]

Հունգարիայի ԱԳՆ-ը դիվանագիտական նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին

Հունգարիայի ԱԳ նախարարությունը ՀՀ ԱԳ նախարարությանը  դիվանագիտական նոտա է հղել` Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու նպատակով, հաղորդում է  “АПА”-ն: Հունգարիան ցանկանում է վերականգնել դիվանգիտական հարաբերությունները, որոնք ընդհատվել էին միակողմանի սկզբունքով: Հիշեցնենք, որ Հայաստանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցրեց այն բանից հետո, երբ օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին, […]

15 ֆեդերացիաների ֆինանսավորումը կավելանա

“Մեր կարևորագույն խնդիրներից մեկը սպորտի մասսայականացումն է”,- սեպտեմբերի 26-ին  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն հրավիրված ֆեդերացիաների ղեկավարների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է նախարար Հրաչյա Ռոստամյանը: “Նախ կցանկանայի լսել, կոնկրետ ծրագրեր և առաջարկներ ձեր ղեկավարած սպորտաձևերը զարցացնելու և մասսայականացնելու ուղղությամբ”,- ասել է նախարարը` հորդորելով ներկաներին լինել համարձակ ու անկաշկանդ, փաստելով, որ ինչպես նախարարության, այնպես […]

Տարածաշրջանի պատմության խեղաթյուրված մեքենայությունները չեն օգնի Ադրբեջանի ղեկավարությանը խուսափել պատասխանատվությունից. Շ Քոչարյան

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պատասխանել է  “Արմենպրես” գործակալության հարցին`  ինչպես է ինքը մեկնաբանում վերջերս Ադրբեջանի կողմից ներկայացրած ֆինանսական պահանջները Հայաստանին: “Հնարավոր չէ գտնել որեւէ քանակական չափորոշիչ, որպեսզի գնահատել այն վնասը, որը Ադրբեջանը հասցրել է Ղարաբաղին, Հայաստանին եւ ինքն իրեն` ուժի կիրառման եւ հայատյացության քաղաքականության պատճառով: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը ի պատասխան` […]

Կանադայի խորհրդարանի պատգամավորը քննադատության է ենթարկել Ադրբեջանի գործողությունները

Սեպտեմբերի 23-ին Կանադայի հայ մշակութային կենտրոնում կայացավ հանդիպում հասարակայնության հետ, որին մասնակցում էր նաեւ Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ջիմ Կարիջիանիսը: Հանդիպման ընթացքում խորհրդարանականը, մասնավորապես, ներկայացրեց իր տպավորությունները հուլիսին  ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրությունների մասին, որոնց ինքը մասնակցել է որպես դիտորդ: Կարիջիանիսը նշեց, որ անց են կացվել բարձր մակարդակով ընտրություններ, եւ այդ տեսակետից Արցախը կարող է  օրինակ ծառայել […]

Եղիզաբեթ II-ից` հայ սիրահարներին

Երեւանում Բրիտանական դեսպանատունը եւ Պողոսյան պարտեզներ հիմնադրամը սեպտեմբերի 27-ին, ժամը 16.00-ին Սիրահարների այգում կազմակերպում են Միացյալ Թագավորության Թագուհի Եղիզաբեթ II-ի թագադրման 60-ամյակին նվիրված նստարանների բացման արարողություն: Նստարանները խորհրդանշում են Միացյալ Թագավորությունը, իսկ հարեւանությամբ տեղադրված թագուհու պատկերով արձանիկը հնարավորություն կտա այգու այցելուներին լուսանկարվել  Նորին Գերազանցության հետ: Նախատեսվում է նաեւ  Բրիտանական դեսպանատան աջակցությամբ` Պողոսյան պարտեզներ հիմնադրամի կողմից  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի