20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 11, 2012

Սիրիական Ազգային խորհուրդը մտադիր չէ երկխոսություն սկսել սիրիական կառավարության հետ

Սիրիական Ազգային խորհուրդը հայտարարել է, որ իրենք ոչ մի դեպքում երկխոսության չեն դիմի Սիրիայի կառավարող վարչակարգի հետ, հաղորդում է “Росбалт”-ը: “Ոչ մի երկխոսություն կառավարող վարչակարգի հետ չի կարող լինել: Կարող են միայն բանակցություններ լինել այն մասին, թե ինչ ճանապարհով կարելի է անցնել նոր քաղաքական համակարգի”,-հայտարարել է Սիրիական Ազգային խորհրդի գործադիր բյուրոյի անդամ Բասմա Կոդմանին: Նա […]

726 մարդ դիմել է` նույնականացման քարտ ստանալու համար

“Նույնականացման քարտերի մասին” և “Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքներն ուժի մեջ են մտել 01.06.2012թ: Օրենքներն ուժի մեջ մտնելու պահից մինչև 09.07.2012թ. ընկած ժամանակահատվածում նույնականացման քարտ ստանալու համար մուտքագրվել է 726 դիմում, իսկ կենսչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալու համար` 445 դիմում:  

48, 68, 85 և 115 միկրոավտոբուսային և թիվ 28 ավտոբուսային երթուղիները չեն գործի

Մայրաքաղաքի թիվ 48, 68, 85 և 115 միկրոավտոբուսային և թիվ 28 ավտոբուսային երթուղիներում անցկացվող մրցույթով պայմանավորված՝ հուլիսի 12-ին, օրվա առաջին կեսին նշված երթուղիներում ժամանակավորապես կդադարեցվի ուղևորների սպասարկումը։ Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակչության ներողամտությունը։ Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը:  

Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանին եւս մեկ “նարկոթունել” է արգելափակվել

Մեքսիկական մաֆիան այս շաբաթ զրկվեց մաքսանենգ ճանապարհով ԱՄՆ թմրանյութ տեղափոխելու եւս մեկ ուղուց: 230 մետր երկարությամբ ստորգետնյա թունելը գտել են եւ արգելափակել մեքսիկացի զինվորականները, գրում է “Комсомольская правда”-ն: Այն սկսվել է մեքսիկական Սոնորա նահանգի Սան-Լուիս-Ռիո-Կոլորադո քաղաքի խանութներից մեկում եւ ավարտվել մեկ այլ խանութում, բայց արդեն ամերիկյան հողում: Թունելով հնարավոր է անցնել թեքված` հողին կպած, քանի […]

Փող վերցնել քաղաքաշինության նախարարից. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի աղբյուրների, ՕԵԿ տիրույթ անցած քաղաքաշինության նախարարությունում լուրջ իրարանցում է սկսվել: Նախ` նորանշանակ նախարարը “դիսկոմֆորտի” մեջ է հայտնվել իր ուզած կադրերին նախարարությունում չտեղավորելու պատճառով, քանի որ ՀՀԿ-ից` մասնավորապես կառավարությունից, կադրային քաղաքականության հետ կապված խիստ “բլոկ” է դրված: Երկրորդ` նախարար Թադեւոսյանը, ըստ տարածված լուրերի, իր մոտ է կանչել բոլոր բաժնի պետերին ու դեմքի […]

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չեն հանդիպի. Ազգ

Տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ռոբերտ Բրադկեի ու Ժակ Ֆորի մեկնարկած այցելության ավարտից հետո նախատեսվում է  հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այս մասին գրում է “Ազգ”-ը, նշելով որ երեկ Բաքվում հայտարարել է Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը :   Պոպովը մանրամասնել է, որ մոտ հեռանկարում, հնարավոր է` ամառային արձակուրդների ավարտից հետո, ԵԱՀԿ Մինսկի […]

Գրազ են եկել ԼՂ նախագահի վրա. Հրապարակ

Ինչպես գրում է “Հրապարակ”-ը, թերթի  թղթակիցը հետաքրքիր տեսարանի է ականատես եղել. “Եվրոստանի” Մանվել Բադեյանն ու Աժ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը, խոսելով ԼՂնախագահական ընտրությունների թեկնածուների հնարավորությունների շուրջ, ընդհանուր հայտարարի չեն եկել ու որոշել են գրազ գալ. Բադեյանը պնդել է, որ շատ է հարգում Վիտալիին, բայց նա կստանա ընդամենը 6-7, լավ` մինչեւ 10 տոկոս: Իսագուլյանը սկզբում […]

Մանկապիղծը հետազոտվելու է. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի,  մանկապղծության համար 15 տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական վիճակն էլի վատացել է: Տեր-Պողոսյանը տառապում է աղիքային քաղցկեղով, ինչի համար նախկինում ԱՄՆ-ում բուժվել է, իսկ այս տարվա հունվարին Երեւանում ենթարկվել է վիրահատության: Տեր-Պողոսյանների անվտանգության աշխատակից Արսեն Չիչյանը թերթի հետ զրույցում նշել է, որ մինչեւ հուլիսի 15-ը նրան կրկին տեղափոխելու են Երեւանի “Միքայելյան” վիրաբուժության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀունիսիՕգոստոսի