10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2012

Հեշտ է հանձնել ուրիշների պաշտոնները, բայց ոչ սեփական տնտեսական լծակները. Անուշ Սեդրակյանը` ԲՀԿ-ի մասին

“ԲՀԿ-ն հոգով- սրտով միացած է կոալիցիային”,-այսօր նման հայտարարություն արեց “Ազատ դեմոկրատներ“ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը եւ հավելեց, որ իր կարծիքով` ԲՀԿ-ի ընդդիմություն լինելու մասին հայտարարություն չի լինի: Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիային, Անուշ Սեդրակյանի դիտարկմամբ, այստեղ խոսքը չի գնում հավասար գործընկերների մասին, ՕԵԿ-ը, ըստ նրա,  փոքր եղբոր կարգավիճակում է: Հարցին, թե արդյոք սա իշխանության սցենարն […]

Իսրայելի Կնեսետում կքննարկվի Հայոց ցեղասպանության հարցը

Վաղը` հունիսի 12-ին Իսրայելի Կնեսետի լիագումար նիստում քննարկում կլինի Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի թեմայի շուրջ: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել “Մերեց” կուսակցության  պատգամավոր Զահավա Գալիոնը, ով արդեն ստացել է Կնեսետի խոսնակ, “Լիկուդ” կուսակացության անդամ Ռեուվեն Ռիվլինի երաշխավորությունը: Այս մասին գրում է իսրայելական “Հաարեց” թերթը: Թերթը նշում է նաեւ, որ Հայոց ցեղասպանության մասին քննարկումը չի սահմանափակվի […]

Փոքրիկի մահվան գործը կարճվել է, իսկ հղի կնոջինը` շարունակվում է

Այս տարվա հունվարի 26-ին Հրազդանի բժշկական կենտրոնում  նշագեղձերի հեռացման վիրահատությունից հետո  մահացած 5-ամյա Միլենա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ հարուցված  քրեական գործը  օրերս կարճվել է: Հիշեցնենք, որ Հայաստանի ՔՕ 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (բժշկական պարտականությունները չկատարելը կամ ոչ որակյալ կատարելը): Գործը կարճվել է հանցակազմի բացակայության  պատճառաբանությամբ: Սա նշանակում է, որ աղջնակի մահվան մեջ բժիշկները մեղավոր չեն: Իսկ […]

Ատրճանակի կրակոցից Հայաստանի 2 քաղաքացի է վիրավորվել Մոսկվայում

Մոսկվայի Բրատյեւյան փողոցում անհայտ անձինք գազային ատրճանակից կրակ են բացել Հայաստանի քաղաքացիների վրա, տեղեկացնում է “Life News” կայքը: Անհայտ անձինք վիճաբանություն են սկսել Հայաստանի 2 քաղաքացիների  հետ եւ կրակ են բացել վերջիններս վրա: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից մեկը վիրավորվել է որովայնից, մյուսը` ոտքից եւ դեմքից: Մեկ օր առաջ Մոսկվայում կրկին նմանատիպ միջադեպ էր գրանցվել […]

Ավերածություններ Կապանում

Անցած գիշեր ուժեղ քամին ու հորդառատ անձրեւը բավականին վնասներ են պատճառել Կապանի տարածաշրջանի Ներքին Խոտանանի գյուղական համայնքին: Համայնքի ղեկավար Կլիմենտ Զաքարյանի խոսքով` քամուց եւ այդ ընթացքում տեղացող հորդառատ անձրեւից ու սելավից փլվել է գյուղական երկու տան տանիք, քամին քշել-տարել է նաեւ  ակումբի շենքի տանիքը, քանդել ճանապարհները:  Գյուղապետը չի հիշում, որ երբեւէ նման իրավիճակ լիներ Ներքին […]

ՀՀ գլխավոր դատախազության և ՉԺՀ գլխավոր դատախազության միջև համագործակցության ծրագիր

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ ՉԺՀ գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինը հունիսի 11-ին՝ Երեւանում, ստորագրեցին «2012-2013թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության և ՉԺՀ գլխավոր դատախազության միջև համագործակցության» ծրագիր: Ըստ այդմ՝ կողմերը պայմանավորվեցին կազմակերպել համատեղ սեմինարներ, կլոր-սեղաններ՝ քննարկելու  առանձին հանցատեսակների քննության առանձնահատկություններին վերաբերող հարցեր՝ նախանշելով միջոցառումների կոնկրետ ժամանակացույց: Ծրագրի համաձայն՝ 2012-2013թթ. հայ եւ չինացի գործընկերները համատեղ սեմինարներ […]

Թուրքիայում կրկին երկրաշարժ է սպասվում

Ավելի քան 6 բալլ ուժգնությամբ երկրաշարժ կարող  է կրկնվել Թուրքիայում: Սեյսմոլոգների նման կանխատեսում է հայտնել “Вести ФМ”-ը: Հունիսի 10-ին նույն ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Թուրքիայի հարավ-արեւմուտքում գտնվող Մուգլա նահանգի ափամերձ տարածքի մոտ: Ցնցումը շարունակվել է մոտ 30 վայրկյան, որին հաջորդել են եւս 7 երկրաշարժեր` ավելի թեթեւ ուժգնությամբ, որոնք հիմնականում զգացվել են ափամերձ քաղաքներում: Զոհեր […]

Դերենիկ Դումանյանը` նախարա՞ր

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը: Մեզ հետ հեռախոսազրույցում պարոն Դումանյանն ասաց, որ այս պահի դրությամբ որեւէ առաջարկ չի ստացել: Մեր դիտարկմանը, թե կընդունի այն, եթե ստանա, պարոն Դումանյանն արձագանքեց.’թե ստանամ, եթե չստանամ… եկեք թողնենք դա հետոյի համար”: Ավելի վաղ Henaran.am-ը տեղեկացրել էր, որ ԲՀԿ-ի` կոալիցիա չկազմելու […]

Զգուշացում. Ռուսական կործանիչները շարունակում են թռիչքները Հայաստանի երկնքում. “The New York Times”

Վերջին օրերին ռուսական կործանիչներն ավելի հաճախ են ուսումնական թռիչքներ  կատարում Հայաստանի երկնքում, ինչը հստակ զգուշացում է այն մասին, որ Ռուսաստանը կարող է միջամտել ցանկացած պահի Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային վեճին, եթե իրավիճակը սրվի: Այս մասին գրում է The New York Times-ը, հղում անելով ՌԴ ռազմական ներկայացուցիչ, գնդապետ Իգոր Գորբուլին: Վերջինս հայտնել է , որ ռուսական կործանիչները տեղակայված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված