14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Փոքրիկի մահվան գործը կարճվել է, իսկ հղի կնոջինը` շարունակվում է

Այս տարվա հունվարի 26-ին Հրազդանի բժշկական կենտրոնում  նշագեղձերի հեռացման վիրահատությունից հետո  մահացած 5-ամյա Միլենա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ հարուցված  քրեական գործը  օրերս կարճվել է:

Հիշեցնենք, որ Հայաստանի ՔՕ 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (բժշկական պարտականությունները չկատարելը կամ ոչ որակյալ կատարելը): Գործը կարճվել է հանցակազմի բացակայության  պատճառաբանությամբ: Սա նշանակում է, որ աղջնակի մահվան մեջ բժիշկները մեղավոր չեն:

Իսկ փետրվարի 25-ին Աբովյանի ծննդաբերական բաժանմունքում կեսարյան հատումից  մահացած  25-ամյա Ֆլորա Աբգարյանի մահվան կապակցությամբ էլ հարուցված  քրեական գործի նախաքննությունը շաորւնակվում է:  Ինչպես Henaran.am-ին տեղեկացրին ոստիկանությունից, նշանակված է համալիր դատական փորձաքննություն:

Այս դեպքի առնչությամբ քրգործ էր հարուցվել Քրօրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այն է` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը,  որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում:

Նշենք, որ երկու դեպքերի առնչությամբ էլ առողջապահության նախարարության հանձնաժողովն էր  զբաղվում: Ըստ առողջապահության նախարարի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանի, երբ նման դեպքերում քրգործ է հարուցվում, ապա քննությունը տանում են իրավապահ մարմինները եւ նրանց եզրակացությունը վերջնական է լինում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ