09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 1, 2012

Կոշտ սցենարի դեպքում կառաջադրվի Քոչարյանը. 3 սցենար Հմայակ Հովհաննիսյանից

Իշխող ուժին չհաջողվեց իրագործել իր նպատակը` անել այնպես, որ խորհրդարանական ընտրություններով կանխորոշվեն նախագահական ընտրությունները եւ բացառվեն անակնկալները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը : Նրա խոսքով,  կոալիցիոն ձևաչափը ենթարկվեց ապահարզանի և ստեղծվեց անորոշ իրավիճակ: Առաջիկա ամիսների հիմնական ինտրիգը, Հմայակ Հովհաննիսյանի համոզմամբ,  շարունակելու են մնալ հետեւյալ հարցերը` ԲՀԿ-ն առաջադրելու է […]

Ադրբեջանցիների արձակած կրակոցից վիրավորվել է Տավուշի բնակիչ

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանցիների արձակած կրակոցից հունիսի 1-ին, ժամը 8.15-ին, Բերդի հոսպիտալից ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է ստացվել, որ աջ ազդրի միջանցիկ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 1960 թ. ծնված Վ. Մելքումյանը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Մելքումյանը նշված վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 7.00-ի սահմաններում, […]

Հունիսի 3-ին` աջակցենք կարիքավոր երեխաներին /վիդեո/

Արդեն հինգ տարի է, ինչ Հայ Օգնության Ֆոնդի “Երեխաների աջակցության կենտրոն”-ում Բելլա Քոչարյանի պատվավոր նախագահությամբ հիմանդրվել է “Բարեկամների խորհուրդ”-ը: Այն սատարում է ՀՕՖ-ում ապրող լքված, անօթեւան, խնամքից զրկված, բռնությունների ենթարկված, աղքատ, մուրացիկ ու թափառաշրջիկ, վարքային խնդիրներ ունեցող, ծնողների կողմից մերժված եւ տարաբնույթ այլ խնդիրներ ունեցող երեխաներին: Եվ ամեն տարի երեխաների պաշտպանության միջազգային օրը   խորհուրդը բարեգործական […]

Ոստիկանության գնդապետին ձերբակալել են կաշառք ստանալու պահին

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից տեղեկացնում են, որ ս.թ.  հունիսի 1-ին  ՀՀ ԱԱԾ մարմինների  կողմից իրականացված  օպերատիվ-հետախուզական  միջոցառումների  արդյունքում կաշառք  ստանալու պահին  ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության  ճանապարհային  ոստիկանության ծառայության  Երևանի  հաշվառման-քննական բաժնի  պետի տեղակալ, ոստիկանության  գնդապետ Արսեն Կյուրեղյանը: Վերջինս` առանց  համապատասխան քննություններին մասնակցելու, վարորդական  իրավունքի վկայական  հատկացնելու դիմաց օրենքով  սահմանված  վճարումներից բացի, քաղաքացուց պահանջել եւ ստացել […]

Քլինթոնի այցը խոսում է մեր տարածաշրջանի մտահոգիչ վիճակի մասին. Կիրո Մանոյան

“ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի այցը մեր տարածաշրջան շատ կարեւոր է, քանի որ խոսում է մեր տարածաշրջանի մտահոգիչ իրավիճակի մասին”: Այս կարծիքը հայտնեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Մանոյանի  խոսքով` մեզ համար կարեւոր են հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, հատկապես երբ խոսքը հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան խնդրի մասին է: Ավելին, նա կարծում է, […]

“Տաշիրը”-ը` Տերյանին նվիրված

“Տաշիր” բարեգորածական հիմնադրամի հոգաբարձունների խորհրդի համանախագահներ Սամվել եւ Կարեն Կարապետյանների նախաձեռնությամբ շուտով լույս կտեսնի Վահան Տերյանի Հատընտիրը: Այն կտպագրվի 1000 օրինակով: Նշենք, որ Կարապետյան եղբայրները  մի շարք նման ձեռնարկներ ունեն, եւ ծրագիրը շարունակվելու է:

Սերը` մանկան շուրթերով /վիդեո/

Ուսումնասիրողների մի խումբ 4-8 տարեկան երեխաներին նույն հարցն են ուղղել` “ի՞նչ է նշանակում սիրել”: Երեխաների պատասխաններն ավելի խորը եւ բազմակողմանի են եղել, քան որեւէ մեկը կարող էր պատկերացնել: 7-ամյա Դենիի կարծիքով` սերն այն է, երբ մայրիկը սուրճ է պատրաստում հայրիկի համար եւ մինչեւ նրան տալը խմում է մի կում, որպեսզի համոզվի, որ այն համեղ է: […]

Դիպուկահարները հայկական սահմանի վրա. “The Independent”

Բրիտանական “The Independent”-ը հրապարակել է դոկտոր Ադրիեն Փոնթի նամակը, որը նա վերնագրել է “Դիպուկահարները հայկական սահմանի վրա”: Նամակում մասնավորապես ասվում է. “Եվրատեսիլի հետ կապված հիստերիաների ֆոնի վրա մենք չպետք է մոռանանք Ադրբեջանի ագրեսիվ վերաբերմունքը իր հարեւան Հայաստանի նկատմամբ: Նախորդ շաբաթ` իմ հայ գործընկերների հետ գիտական համագործակցությանը մասնակցելիս ես եղա Հայաստանի հյուսիսում, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ […]

Հայաստանի հավաքականը զիջեց Եվրո-2012-ի մասնակից Հունաստանի հավաքականին /վիդեո/

Ավստրիական Քուֆշտայն քաղաքում կայացած ֆուտբոլային հանդիպումը Հայաստանի եւ Հունաստանի հավաքականների միջեւ ավարտվեց մեր հավաքականի պարտությամբ: Միակ գնդակը խաղի 23-րդ րոպեին հաջողվել է խփել Հունաստանի հավաքականի խաղացող Կիրիակոս Պապադոպուլոսին: Մեր հավաքականի դարպասին 2 անգամ նշանակվել է 11 մետրանոց հարված, սակայն դարպասապահ Ռոման Բերեզովսկուն հաջողվել է ետ մղել 2 հարվածն էլ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված