24 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Քլինթոնի այցը խոսում է մեր տարածաշրջանի մտահոգիչ վիճակի մասին. Կիրո Մանոյան

“ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի այցը մեր տարածաշրջան շատ կարեւոր է, քանի որ խոսում է մեր տարածաշրջանի մտահոգիչ իրավիճակի մասին”: Այս կարծիքը հայտնեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Մանոյանի  խոսքով` մեզ համար կարեւոր են հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, հատկապես երբ խոսքը հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան խնդրի մասին է: Ավելին, նա կարծում է, որ մեր իշխանությունները պետք է ԱՄՆ-ի դիրքորոշման հստակեցում պահանջեն ԼՂ հիմնախնդրի հարցում:

Կիրո Մանոյանը նշեց, որ իր կարծիքով Ադրբեջանն այժմ պատրաստ չէ  պատերազմի, սակայն դրա վտանգը պետք չէ բացառել, եթե առաջիկայում ԼՂ հարցում դրական տեղաշարժ չլինի: Ինչպես նշեց բանախոսը, այդ պարագայում` “նավթի օրհնանքը կվերածվի անեծքի, քանի որ նավթը խաղաղություն է սիրում”:

Մանոյանը նաեւ կարծիք հայտնեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի վերջին հայտարարության վերաբերյալ, թե հայ-թուրքական գործընթացը կարող է շարունակություն ունենալ: Նա կարծում է, որ դա ընդամենը խաբկանք է, եւ ոչ մի գործընթաց էլ չի գնում:

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ