Գազալցակայանում մեքենա է պայթել

Մայիսի 26-ին, ժամը 06.30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Քիմիագործների այգու մոտ գտնվող գազալցակայանում մեքենա է պայթել: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 06.00-ի սահմաններում, Վանաձորի Վարդանանց փողոցում գտնվող գազալցակայանում գազալցման ժամանակ պայթել է ‘ՎԱԶ-211030’ մակնիշի ավտոմեքենա: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: Henaran.am-ին հաղորդում են ոստիկանության լրատվական ծառայությունից […]