09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 30, 2012

Պատգամավորները “լռվելու” են բուֆետում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի,  ԱԺ-ում երեկ բուռն եռուզեռ էր. “ադմինիստրացիան” այս պահի դրությամբ մեկ հարց է կարողացել ընդամենը լուծել. որտե՞ղ են նստելու նորագիր պատգամավորները դահլիճում: Որոշվել է, որ ՀԱԿ-ը նստելու է “Ժառանգության” տեղը` աջ վերեւում: Սակայն “վերեւում” վեց տեղ է, եւ ՀԱԿ-ի մեկ պատգամավորն ստիպված  է լինելու նստել մեկ շարք ներքեւ՝ “Ազատ դեմոկրատների” ու “Ժառանգության” կողքին: “Որոշված […]

“Էլեկտրոն”-ը փորձաքննություն չի անցել. Հայացք

“Հայացք” օրաթերթը պարզել է, որ չնայած արտադրական վտանգավոր օբյեկտ լինելուն` “Էլեկտրոն” գործարանը ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում գրանցված չէ եւ որեւէ տեղ փորձաքննություն չի անցել (որն օրենսդրության պահանջների խախտում է): Այսպիսի դեպքերում նման ողբերգությունները, բնականաբար, ավելի հավանական են դառնում: Թերթը ընդգծում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ վերջերս երկարացվեց “Էլեկտրոն” գործարանին զենքի արտադրության համար տրված […]

Դաշնակցական պատգամավորը անակնկալների չի սպասում. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, այս օրերին քաղաքական կուլիսներում չեն բացառում, որ խորհրդարանական մի քանի ուժեր փորձեն տապալել նոր ձեւավորվելիք կառավարության ծրագիրը: Ինչպես հայտնի է, ըստ Սահմանադրության, մայիսի 31-ին գործող կառավարությունը պետք է հրաժարական տա, որից հետո 10 օրվա ընթացքում Սերժ Սարգսյանը, խորհրդակցելով խորհրդարանական խմբակցությունների հետ, պետք է նոր վարչապետ նշանակի, 20 օրվա ընթացքում պետք է ձեւավորվի […]

Հայաստանի հետ Թուրքիայի սահմանը չի բացվի. Ազգ

 Ըստ “Ազգ”-ի,  մայիսի 27-ի համարում haberler.com կայքէջը նշել է, որ Հայաստանի հետ Թուրքիայի սահմանը չի բացվելու: Ըստ տեղեկության, Կարսի նահանգապետ Ահմեդ Քայան Բաքու է հրավիրվելՙ մասնակցելու Ադրբեջանի առաջին հանրապետության հիմնադրման 94-րդ տարվա հանդիսություններին: Նա, անդրադառնալով Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններին, դրանք պայմանավորել է երկու երկրների պատմական եղբայրությամբ, որպես հիմնավորում բերել է բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի ստեղծումը: Այնուհետեւ […]

Արմավիրի մարզպետը երկու օրով բացակայում է. Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի, մայիսի 28-ին, Հանրապետության օրը, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում կազմակերպված հյուրասիրությունից ու սեղանների անփութությունից խիստ դժգոհ են մնացել թե´ վերին իշխանությունների ներկայացուցիչները, թե´ Արմավիրի մարզը ներկայացնող օրենսդիրները եւ թե´ շարքային քաղաքացիները ովքեր ամեն տարի գնում են հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին: Թերթը նշում է, որ այդ օրվա տոնախմբության համար Արմավիրի մարզպետ […]

Դալլաքյանը` նախարա՞ր. Ժողովուրդ

Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Հանրապետական կուսակցությունում այս օրերին քննարկվող թեման դարձել է Աժ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարցը: Այս մասին գրում է “Ժողովուրդ” օրաթերթը եւ նշում, որ  ՀՀԿ-ականները հույս ունեին, որ Դալլաքյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավոր կընտրվի, սակայն վերջինս այդպես էլ չկարողացավ ձայներ հավաքել եւ պարտվեց: Իսկ քանի որ Դալլաքյանն անդամագրվել է ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանը մտածում է […]

Ասրյանը հերքում է

Մինչ փորձագիտական շրջանակները հաստատում են գործող վարչապետի պաշտոնավարման շարունակականությունը, մամուլը շարունակում է վարչապետի թեկնածուների անուններ քննարկել:  Շրջանառվում է նաև “Վիվասել-ՄՏՍ” ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անունը: Մեզ չհաջողվեց կապ հաստատել ու մեկնաբանություն ստանալ անձամբ Ռ.Յիրիկյանից: Փոխարենը, այդուհանդերձ, ով կղեկավարի կառավարությունը, հարցն ուղղեցինք սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանին: Henaran.am-ին Ասրյանն ասաց հետեւյալը. “Անձամբ ճանաչելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի