12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Պատգամավորները “լռվելու” են բուֆետում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի,  ԱԺ-ում երեկ բուռն եռուզեռ էր. “ադմինիստրացիան” այս պահի դրությամբ մեկ հարց է կարողացել ընդամենը լուծել. որտե՞ղ են նստելու նորագիր պատգամավորները դահլիճում:

Որոշվել է, որ ՀԱԿ-ը նստելու է “Ժառանգության” տեղը` աջ վերեւում: Սակայն “վերեւում” վեց տեղ է, եւ ՀԱԿ-ի մեկ պատգամավորն ստիպված  է լինելու նստել մեկ շարք ներքեւ՝ “Ազատ դեմոկրատների” ու “Ժառանգության” կողքին:

“Որոշված չէ նոր պատգամավորների սենյակների հարցը եւս: Մայիսի 31-ին ողջ օրը նրանք ստիպված են լինելու թափառել ԱԺ միջանցքներում, իսկ որ ավելի հավանական է` “լռվել” բուֆետում: Բանն այն է, որ նախորդ գումարման պատգամավորները մինչեւ մայիսի 31-ը, ժամը 10-ը պատգամավորներ են, եւ մինչեւ երեկ որեւէ մեկը դեռ իր սենյակը չէր հանձնել. ասում են` ձեռները չի գնում”,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ