27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի հետ Թուրքիայի սահմանը չի բացվի. Ազգ

 Ըստ “Ազգ”-ի,  մայիսի 27-ի համարում haberler.com կայքէջը նշել է, որ Հայաստանի հետ Թուրքիայի սահմանը չի բացվելու:

Ըստ տեղեկության, Կարսի նահանգապետ Ահմեդ Քայան Բաքու է հրավիրվելՙ մասնակցելու Ադրբեջանի առաջին հանրապետության հիմնադրման 94-րդ տարվա հանդիսություններին: Նա, անդրադառնալով Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններին, դրանք պայմանավորել է երկու երկրների պատմական եղբայրությամբ, որպես հիմնավորում բերել է բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի ստեղծումը:

Այնուհետեւ նահանգապետը շարունակել է. “Ուզում եմ ասել, որ Թուրքիայի Հանրապետությունը շահագրգիռ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում եւ մշտապես աջակցել է Ադրբեջանին: Թեեւ Ադրբեջանի համար հանդիսավոր այս օրը չէի ուզենա փորփրել ադրբեջանցի եղբայրներիս վերքը, սակայն չեմ էլ կարող չհիշել Խոջալուի կոտորածում նահատակված ազերիներին եւ կոտորածի պատճառով չդատապարտել հայերին: Մեր վարչապետը բազմիցս ասել էր, ես էլ հիշեցնում եմՙ քանի դեռ հայերը դուրս չեն եկել Լեռնային Ղարաբաղից, հարակից 8 շրջաններից եւ ադրբեջանական բոլոր քաղաքներից, մենք շարունակելու ենք փակ պահել Թուրքիայի Հանրապետության հայկական սահմանը”:

Հանդիսություններին հրավիրված է եղել նաեւ արյունարբու մարդասպան Քյազիմ Կարաբեքիրի դուստր Թիմսալը, որն էլ Նախիջեւանը համարել է թուրքերի դեպի Թուրան բացվող դարպասը: Ահա թե, ըստ թուրքական կայքէջի, ինչ է ասել մարդասպանի դուստր Թիմսալը. “Այստեղ գտնվելը աննկարագրելի երջանկություն է ինձ համար, չեմ կարող դա բառերով արտահայտել: Ադրբեջանն ու Թուրքիան ունեն նույն հոգին, միեւնույն արյունը: Անպայման ուզում եմ շեշտել, որ Կարսի պայմանագիրն ստորագրելիս ե՛ւ Քյազիմ Կարաբեքիրը, ե՛ւ Մուստաֆա Քեմալը առաջնորդվել են հետեւյալ գաղափարով. “Նախիջեւանը թուրքերի դեպի Թուրան բացվող դարպասն է, եւ այստեղ պետք է ստեղծվի թուրքական պետություն”: Փառք Ալլահին, ստեղծվեց, ապրում ենք կողք-կողքի, հպարտ ենք եւ երջանիկ”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ