09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 15, 2012

Հանդիպել են, չեն հանդիպել….168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, մամուլում տեղեկություններ կային, թե ԼՂՀ-ում անցած շաբաթ չեն հանդիպել ՀՀ գործող եւ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը: Թերթը հիշեցնում է, որ նրանք Ստեփանակերտում միասին մասնակցում էին ԼՂՀ բանակի 20-ամյակի առիթով կազմակերպած զինվորական շքերթին: Թերթի տեղեկություններով, Ս.Սարգսյանն ու Ռ.Քոչարյանն, այնուամենայնիվ, հանդիպել են: Նրանք քննարկել են խորհրդարանական ընտրությունների արդյունքների, հնարավոր կոալիցիայի եւ […]

Լքում է ՕԵԿ-ը. Հայացք

“Հայացք” օրաթերթի հավաստմամբ` առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը պաշտոնապես դուրս կգա “Օրինաց երկիր” կուսակցությունից: Սա բնական է, քանի որ պատգամավոր չդարձավ, իսկ ՕԵԿ-ն էլ կորցրեց նախարարի “քվոտան”:

70 ինքնաբացարկ ՀՀԿ-ում. Երկիր

 ՀՀԿ-ի` 250 անձից բաղկացած համամասնական ցուցակում մինչեւ մայիսի 20-ը բավականին ինքնաբացարկներ կլինեն: Այս մասին գրում է “Երկիր” օրաթերթը` վկայակոչելով ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին: Ըստ Սահակյանի` ինքնաբացարկ հայտողները կլինեն մոտ 70-ը, իսկ ՀՀԿ ներկայիս պատգամավորներից ակտիվները եւ փորձառուները կլինեն նաեւ նոր խորհրդարանում: Կոալիցիայի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել. համենայն դեպս, այսպես թերթի  թղթակցին վստահեցրեց Սահակյանը: “Դեռ […]

“Իմացա՞ք, որ Հովիկն է գալիս….”. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, մայիսի 17-ին տեղի է ունենալու Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստ, որի ժամանակ էլ, ըստ ՀՀԿ թերթի աղբյուրների, հայտնի կդառնան վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի անունները, ինչպես նաեւ` իշխանական կոալիցիայի կազմը: Հանրապետական շրջանակները վստահեցնում են, որ ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ կոալիցիայի հարցը, ըստ էության, լուծված է եւ, անկախ ՀՀԿ-ԲՀԿ որոշ շրջանակների առարկությունների, ձեւավորվելու է: Շաբաթ օրը […]

Գլխավոր Արծիվը` նախարա՞ր. Ժամանակ

Ըստ “Ժամանակ” օրաթերթի անկախ նրանից առաջիկայում կլինի կոալիցիա, թե ոչ, ՀՀ նախագահական նստավայրում` արդեն որոշվել է, որ կառավարության կազմում չեն լինելու մի շարք նախարարներ` կրթության եւ գիտության, տրանսպորտի եւ կապի, գյուղատնտեսության, բնապահպանության: “Պաշտոնանկ կարվեն նաեւ մի քանի մարզպետներ`Շիրակի, Կոտայքի Սյունիքի: Մեր տեղեկություններով, առաջիկայում ԿԳ-ն տրվելու է ԲՀԿ-ին, նախարարի հավանական թեկնածուն Նաիրա Զահրաբյանն է, բնապահպանության  նախարար […]

“Պերվի կրուգ” կանայք “Բացահայտում” խաղացին. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանություն” թերթի  փոխանցմամբ, օրերս հայրենի օլիգարխներից մեկին պատկանող ռեստորանային համալիրում մեծ խնջույք են կազմակերպել բարձրագույն չինովնիկների ու մեծանուն մանդատավորների կանայք` ի նշան իրենց քաջագործ ամուսինների հաղթանակի: Նրանց կազմում են եղել մեծն վարչապետի տիկինը, “Ջերմուկ Գրուպ” ընկերության Աշոտ Արսենյանի`Քլոսի կինը, “Վալեքս Գրուպ”-ի սեփականատերերի տիկնայք, նախարարական կանայք եւ շատ ուրիշները, որոնց հավաքույթը վերածվել է “Բացահայտում” հաղորդաշարի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի