10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2012

Անձրեւը չխանգարեց Սերժ Սարգսյանին

“Ղարաբաղը պետք է դառնա բանակցությունների լիիրավ կողմ, մենք պայքարում ենք դրա համար: Արտաքին քաղաքականությունը հիմնված է եղել  Հայաստանի նախաձեռնությունների վրա եւ շարունակվելու է եւս: Մենք բարձրացնելու ենք ՌԴ հետ կնքված պայամանագրերի իրագործման արդյունավետությունը: Այստեղ ունենք մի կողմից հսկայական իրավական բազա, մյուս կողմից հսկայական ներուժ, որ պետք է օգտագործվի”,-այս մասին Երեւանի Շենգավիթ համայնքում ընտրողների հետ հանդիպմանն […]

Քարոզարշավի վերջին օրը բերման կենթարկվեն “Արմենիա”-ի օպերատորներն ու դերասանները. մեղավորը Անժելան է

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը ապրիլի 19-ին դռնփակ դատական նիստում որոշում կայացրեց բերման ենթարկել “Արմենիա” հեռուստաընկերության “Ուր է իմ տղամարդը” սերիալի օպերատորներին, դերասաններին, ռեժիսորներին: Նրանք Կարեն Արայանի գործով վկա են եւ արդեն դատական երկու նիստ է հավուր պատշաճի տեղեկացվում են, բայց դատարան չեն ներկայանում: Այս մասին Henaran.am-ի […]

Կիրկորովը շարունակել է ապրել Պուգաչովի հետ` իմանալով ճշմարտությունը

Ֆիլիպ Կիրկորովն իր վերջին հարցազրույցներից մեկում անկեղծացել է` պրիմադոննա Ալլա Պուգաչովայի հետ իր հարաբերությունների վերաբերյալ: Երգիչն իմացել է, որ վաղ թե ուշ Ալլան բաժանվելու է իրենից: Ֆիլիպի խոսքով` այդ մասին իրեն ասել է հենց Ալլան: “Հենց որ իմ կողքին արժանի տղամարդ լինի, ես կհեռանամ քեզնից,”-ասել է Ալլան Ֆիլիպին` դեռ այն ժամանակ, երբ նրանք ամուսնացած էին: […]

“Երկու աստղի”-ի փոխարեն` “Մենք ու մենք”-ը

Հանրային հեռուստաընկերությամբ, առաջիկա շաբաթ օրը` ժամը 22.00-ին եթեր կտրվի նոր երաժշտական նախագիծ` “Մենք ու մենք”: Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում նշեց նախագծի պրոդյուսեր Ռուբեն Թումանյանը,  նախագիծը համահայկական մի ակցիա է, որը կմեկտեղի սփյուռքն ու Հայաստանը: “ 8 դուետ է լինելու, մեկ հայաստանաբնակ եւ մեկ սփյուռքահայ, եւ սա մրցույթ չի, զույգերը չեն գնահատվելու”,-ասաց Թումանյանը: Հաղորդավարները եւս ընտրվել […]

Աստղերը նույնպես կարող են անհաջող տեսք ունենալ /ֆոտո/

Համաշխարհային աստղերը նույնպես հասարակ մարդիկ են, ինչպես եւ մենք: Նրանք եւս ունենում են անհաջող օրեր եւ կարող են հասարակության մեջ հայտնվել ոչ այնքան լավ տեսքով: Երբեմն հագուստի հետ ինչ-որ բան այն չէ, իսկ երբեմն էլ տեսախցիկները ֆիքսում են այնպիսի մանրուքներ, որը “անզեն աչքով” գրեթե տեսանելի չի լինում  շքեղ տեսքով աստղերի վրա:

Ջեքսոնի թիկնապահը սկանդալային գաղտնիք է բացահայտել

Փոփ արքա Մայքլ Ջեքսոնի նախկին թիկնապահը մտադիր է ապացուցել, որ ինքը հանդիսանում է 10-ամյա Փրինս Մայքլ 2-րդի, որն ավելի հայտնի է Բլենքետ անունով, իսկական հայրը: Լեգենդար երգչի նախկին թիկնապահ բրիտանացի Մեթ Ֆիդսը դիմել է ԱՄՆ-ի դատարան` Բլենքետի իսկական հոր իրավունքները հաստատելու մտադրությամբ: 32-ամյա մարզիկը պնդում է, որ 2002-ին` երեխայի ծնվելուց մեկ տարի առաջ ինքը Ջեքսոնի […]

Գլխավոր ճարտարապետը չի ուզում խոսել Մաշտոցի այգու մասին

Henaran.am-ը փորձեց Երեւանի գլխավոր ճարտարապետից մեկնաբանություններ ստանալ Մաշտոցի այգում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ, ինչին Նարեկ Սարգսյանը պատասխանեց.’’Դա ինչ կապ ունի այսօրվա միջոցառման հետ: Դուք ինձանից միջոցառումից հարցրեք, իսկ Մաշտոցի այգու հետ կապված ոչինչ չեմ մեկնաբանի’’:Նարեկ Սարգսյանը ներկա էր Աբովյան փողոցում Ալեքսանդր Մանթաշյանցի արձանի բացման արարողությանը:

ՀԱԿ համակարգողը հանդիպել է ԵԽԽՎ եւ ԱՊՀ դիտորդական պատվիրակությունների հետ

Ապրիլի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է նախընտրական այցով Հայաստան ժամանած մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ բարոնուհի Էմմա Նիքոլսոնի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրություններին առնչվող հարցեր: Մասնավորապես, խոսք է գնացել ընտրացուցակների ուռճացման, նախորդ ընտրություններում կատարված ընտրակեղծիքների մեխանիզմների մասին: Զրուցակիցներն անդրադարձել […]

Ինչու՞ ճաղատների հանդեպ սեռական ձգտում չկա

Ինչու՞ է ճաղատ տղամարդկանց հանդեպ կիրքն արգելափակվում կանանց ենթագիտակցությունում: Սովետական հայտնի կենդանաբան Նաումովը ապացուցել է, որ տաքարյուն կենդանիների աշխարհում էգի սեռական հակումները կախված են արուի մազածածկույթից: Կաթնասունների բարձրագույն նյարդային գործունեության մասնագետները պնդում են, որ ճաղատացող արուն “ազդանշան է ուղարկում”` զգուշացնելով, որ ինքը ծեր է կամ հիվանդ: Էվոլուցիոն տեսանկյունից դա նշանակում է, որ նրանից լավ սերունդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի