09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2012

Օսկանյանն ու էլի մեկը՝ Նիկոլ անունով պետք է որ տեղյակ լինեն

Քարոզարշավի օրերին, ՀՀ ԱԳ նախկին նախարարի  մերթընդմերթ բոցկլտացող ելույթները ԲՀԿ քարոզարշավի ֆոնի վրա քաղաքական ինքնագործունեության է նմանվում: Այդ իսկ պատճառով էլ հանրապետականներիս կողմից այդքան էլ լուրջ վերաբերմունքի չի արժանանում, քանի որ այն շատ հարցերում հակասում է ԲՀԿ քարոզչությանը: Այնուամենայնիվ, ինձ համար հետաքրքիր էր մամուլից տեղեկանալ այն մասին, որ պարոն Օսկանյանն իր վերջին ելույթում, քաղաքական ուժերին […]

ԵՄ-ն անհանգստացած է Թուրքիայում լրագրողների ձերբակալություններով

ԵՄ-ն անհանգստացած է Թուրքիայում լրագրողների  պարբերական ձերբակալությունների կապակցությամբ: Ըստ Լրատվամիջոցների Ազատության ներկայացուցչի վերջին տվյալների` ներկա պահին թուրքական բանտերում շուրջ 90 լրագրող կա: ԵՄ-ը կիսում է ներկայացուցչի այն կարծիքը, ըստ որի կարիք կա շարունակելու բարեփոխումները դատական ոլորտում, որը մասնավորապես վերաբերում է հակաահաբեկչական օրենքին եւ քրեական օրենսգրքին: Հարկ է նշել, որ դատական որոշ գործընթացներ դեռեւս շարունակվում են: […]

Երեւանում բացվեց “ArmBookExpo” միջազգային ցուցահանդեսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 21-ին Երևանի “Գաֆէսճեան” արվեստի կենտրոնում մասնակցել է Հայ գրատպության 500-ամյակի և “Երևանը՝ 2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք” նախագծերի շրջանակներում կազմակերպված ArmBookExpo միջազգային ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսում ներկայացվում են շուրջ քառասուն երկրներում հրատարակված հային և Հայաստանին վերաբերող 1800 անուն գրքեր: Ներկայացված գրականությունն ամբողջությամբ կտրամադրվի Հայաստանի ազգային գրադարանին, որտեղ կստեղծվի Հայաստանի և հայության մասին ստեղծված […]

Ապօրինի հրաման կատարող ոստիկանները չեն կարող խոչընդոտել

 Ապօրինի հրաման կատարող ոստիկանները չեն կարող խոչընդոտել ՀՀ քաղաքացիների՝ երկրում օրինականությունը վերականգնելու գործողություններին։ Մենք` Երևան քաղաքի Մաշտոցի պողոտային հարող այգում կառուցված ինքնակամ շինությունների ապոմոնտաժումը նախաձեռնած բրիգադների անդամներս, կրկին հրապարակավ հայտարարում ենք, որ անտեսելու ենք առանց օրինական հիմքերի այդ շինությունների պաշտպանության նպատակով տեղադրված երկաթյա արգելապատնեշները, չենք ենթարկվելու ոստիկանության անօրինական հրամաններին և ապամոնտաժելու ենք ինքնակամ շինությունները։ Մեզ […]

Ինչո՞ւ Օսկանյանը չի հարցնում Ծառուկյանին

Մեկնաբանելով ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի վերջին ակտիվությունն ու իշխանությունների հասցեին սուր քննադատությունը, ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը Henaran.am -ի հետ զրույցում ասաց. ‘ Խորհուրդ կտամ Վարդան Օսկանյանին հեռու չգնալ. այն հարցերը, որ բարձրացնում է Օսկանյանը, թող ուղղի նախեւառաջ իր կուսակից ընկերներին` առողջապահության նախարարին, աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարին, քաղաքաշինության նախարարին, թե ինչու է վիճակն այդքան վատ, ինչպես ինքն […]

Հայոց Մեծ Եղեռնի 97-ամյա տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Չեխիայում

Ապրիլի 22-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը մասնակցեց Չեխիայի Հանրապետության Վիսոչինա երկրամասի մայրաքաղաք Յիհլավայում “Ուրարտու” հայ-չեխական ընկերության կազմակերպած “Նրանք էլ իրավունք ունեին, կարող էին եւ ուզում էին ապրել ու արարել” խորագրով միջոցառմանը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 97-ամյա տարելիցին: Դեսպանը եւ “Ուրարտու” հայ-չեխական ընկերության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը ծաղկեպսակներ դրեցին քաղաքի կենտրոնական զբոսայգիներից մեկում տեղադրված տուֆակերտ խաչքարին: […]

Արթուր Աբրահամը միացել է “Այլեւս երբեք” Հայոց ցեղասպանության ճանաչման համաշխարհային նախագծին

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը միացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի “Այլեւս երբեք”  (“Never Again”) խորագիրը կրող նախագծին: Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտները, արվետագետները, մարզիկները, միանալով Ֆլորա Մարտիրոսյանի նախագծին, նպատակ ունեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջազգային հանրության ուշադրությունը եւս մեկ անգամ սեւեռել Հայոց ցեղասպանության եւ մարդկության նկատմամբ իրագործվող բռնությունների […]

ԵՄ ԱԳ նախարարները Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ են նախատեսել

Եվրամիության 27 երկրների արտգործնախարարների` այսօր` ապրիլի 23-ին, Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ համաձայնեցրել են Սիրիայի իշխանությունների դեմ պատժամիջոցների թվով 14-րդ փաթեթը, տեղեկացնում է “AFP”-ը: ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների հանձնախումբը հաստատել է նոր պատժամիջոցները, որոնք նախատեսում են արգելել Եվրոպայից Սիրիա արտահանել “լյուքս” դասի ապրանքներ, ինչպես նաեւ ընդարձակել արգելքը` Սիրիա ուղարկելու սարքավորումներ, որոնք Արեւմուտքի կարծիքով կարող են օգտագործվել […]

Բադեյանը մեռեր ա՞. քյավառցիների զավեշտը

Գավառում օրերս սպանված երիտասարդի հիշատակին` իր հարազատ Գանձակ գյուղ տանող ճանապարհին` սեւ ժապավենների վրա գրված է նրա անունն ու տարիքը: Գյուղի գլխավոր ճանապարհի  զույգ սեւ ժապավեններին հաջորդում են թիվ 22 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Մանվել Բադեյանի սպիտակ ժապավենները՝ “ Մանվել Բադեյան, թիվ 22 ընտրատարածք” գրառմամբ: Գյուղացիներից մեկը ճանապարհով անցնելիս նկատում է սեւ ու սպիտակ ժապավենները, մտնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի