20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ԵՄ ԱԳ նախարարները Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ են նախատեսել

Եվրամիության 27 երկրների արտգործնախարարների` այսօր` ապրիլի 23-ին, Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ համաձայնեցրել են Սիրիայի իշխանությունների դեմ պատժամիջոցների թվով 14-րդ փաթեթը, տեղեկացնում է “AFP”-ը:

ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների հանձնախումբը հաստատել է նոր պատժամիջոցները, որոնք նախատեսում են արգելել Եվրոպայից Սիրիա արտահանել “լյուքս” դասի ապրանքներ, ինչպես նաեւ ընդարձակել արգելքը` Սիրիա ուղարկելու սարքավորումներ, որոնք Արեւմուտքի կարծիքով կարող են օգտագործվել ներքին ճգնաժամ ստեղծելու համար:

Սիրիայի դեմ պատժամիջոցների նախորդ փաթեթը նախատեսում էր արգելել ալ-Ասադի ընտանիքի կանանց մուտքը Եվրամիության երկրներ, ինչպես նաեւ սառեցնել նրանց ակտիվները:  ԵՄ արտգործնախարարները մարտի 23-ին հավանության էին արժանացրել այդ պատժամիջոցները` “սեւ ցուցակում” ընդգրկելով եւս 12 հոգու` ներառյալ նախագահ ալ-Ասադի մորը եւ կնոջը, ինչպես նաեւ սիրիական 2 ընկերությունների:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ