15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Օսկանյանն ու էլի մեկը՝ Նիկոլ անունով պետք է որ տեղյակ լինեն

Քարոզարշավի օրերին, ՀՀ ԱԳ նախկին նախարարի  մերթընդմերթ բոցկլտացող ելույթները ԲՀԿ քարոզարշավի ֆոնի վրա քաղաքական ինքնագործունեության է նմանվում: Այդ իսկ պատճառով էլ հանրապետականներիս կողմից այդքան էլ լուրջ վերաբերմունքի չի արժանանում, քանի որ այն շատ հարցերում հակասում է ԲՀԿ քարոզչությանը:

Այնուամենայնիվ, ինձ համար հետաքրքիր էր մամուլից տեղեկանալ այն մասին, որ պարոն Օսկանյանն իր վերջին ելույթում, քաղաքական ուժերին բաժանելով երկու մասին՝ իր իսկ կողմից ներկայացրած իշխող կոալիցիայի երկրորդ ուժին դասում է երկրորդ խմբում:

Այսինքն այնտեղ որտեղ բազմերանգ ընդդիմությունն է՝ խայտաբղետ դրսեւորումներով հանդերձ: Որպես քաղաքական գործիչ, Օսկանյանի քաղաքական փոքրիկ հնարամտությունը, կամ այս դեպքում կարելի է ասել տրյուկը ինչ-որ տեղ գնահատում եմ, քանի որ համաձայն հարցումների եւ հանրային տրամադրությունների՝ ընդդիմադիր ուժերի հանրագումարային վարկանիշը բավականին ցածր է, եւ Օսկանյանիերեւի մտացում է ինչո՞ւ չգրավել այդ դատարկվող դաշտն ու լցնել վակումը:

Սակայն թե ինչո՞ւ է վերջինս այդ տրյուկն իրականացնում ճապոնական խարակիրիի մեթոդով,  առայժմ միայն ենթադրությունների տեղիք է տալի:Հարգարժան պարոնը երեւի կարծում է, որ մեր ժողովրդի հիշողությունը շատ կարճ է, եւ ոչ ոք այլեւս չի հիշում թե ովքեր են նախկին հինգ տարիներին եղել պատասխանատու Օսկանյանի կողմից նշած սոցիալական ոլորտի ծանր վիճակի համար:Իսկ միգուցեմարդիկ նաեւ կարծում են, թե առողջապահության կամ քաղաքաշինության ոլորտներում հանրային դժգոհությունների մեղավորը Դպրաբակի ու Եղեգիսի հանրապետական գյուղապետե՞րն են:

Պարոն Օսկանյանն առանց չափազանցնելու ասում է, որ ԲՀԿ-ն միակ ուժն է, որ ամենամեծ հնարավորությունն ունի մեր առջեւ ծառացած խնդիրները լուծելու, եւ երկիրը կայուն ու հուսալի զարգացման ճանապարհի վրա դնելու համար: Հաճույքով կհավատայի այս գեղեցիկ նախադասությանը, եթե օրինակ Գեղարքունիքումու Վայոց Ձորումբոլորը միաձայն ասեին, որ իրենց մարզումի տարբերություն մյուսների, ամեն բան արդեն այնպես է, ինչպես խոստանում է պարոն Օսկանյանը եւ արդարացիորեն հիմա էլ մտածում է ԱԺ-ում ու կառավարությունում ծանրակշիռ պատասխանատվություն վերցնելու մասին, որպեսզի մյուս մարզերում էլ լինի ըստ Օսկանյանի ելույթների:

Անդրադառնամ ակնկալվող քաղաքական պատասխանատվությանը: Այո Հանրապետականը միշտ էլ կրել է պատասխանատվություն եւ հենց երկրի առջեւ ունեցած պատասխնատվությունն է եղել Հանրապետականի շարժառիթները, որ Ղարաբաղյան հարցը չվտանգելու համար դուրս եկավ Հանրապետություն դաշինքից եւ թույլ չտվեց, որպեսզի իրականացվի պարտվողական քաղաքականություն: Դուրս եկավ ու ստեղծեց քաղաքական այն հիմնական բազան, որն իշխանության բերեց նաեւ Ձեզ պարոն Օսկանյան: Նույն Հանրապետականը շուրջ տաս տարի Ձեզ վստահեց Ղարաբաղյան բանակցային գործընթացը, որի ընթացքում ի տարբերություն վերջին տարիների, որեւ էական դրական տեղաշարժեր չարձանագրեցիք:

Պատասխանատվությունն էր, որ հոկտեմբերի 27-ի դաժան ոճրագործությունից հետո Հանրապետականին ստիպեց հանուն պետության ու հասարակության, ամուր կանգնել ոտքերի վրա, ու շարունակել քայլ առ քայլ պայքարել պետականության կերտման համար:

Պատասխանատվությունն էր, որ ունենալով բացարձակ մեծամասնություն, երկիրը միայնակ կառավարելու անհրաժեշտ ու բավարար վստահության ռեսուրսներ, Հանրապետականը գնաց քաղաքական ուժերի կոնսոլիդացման ճանապարհով ու առաջարկեց իրականացնել կոալիցիոն կառավարում, ակնկալելով նաեւ համաչափ պատասխանատվություն իր մյուս գործընկերներից:

Պատասխանատվության ու հանդուրժեղականության զգացումն էր, որմարտի 1-ի ցավալի իրողություններից հետո, ի տարբերություն Ձեր պատկերացումների,Հանրապետականը հանդուրժողականության, երկխոսության ու քաղաքակիրթ համագործակցության, ընդդիմության հետ երկրի առանցքային հարցերի շուրջ խորհրդակցական հանդիպումների մշակույթ մտցրեց:

Պատասխանատվությունն էր, որ երկկողմ ցամաքային շրջափակման մեջ գտնվող մեր ու Ձեր պետությունը, համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամից սոցիալական ցնցումների մեջ չգցելու համար, Հանրապետականն իրհակաճգնաժամային ծրագրի միջոցով դուրս բերեց հնարավորինս նվազագույն տնտեսական կորուստներով, եւ թոշակառուն, ուսուցիչը, զինվորը, բժիշկը, հանրային ծառայողը եւ մյուս մեր քաղաքացիները դուրս չեկան փողոց ու որոշ եվրոպական երկրների պես երկիրը չընկղմվեց սոցիալական ճգնաժամում, պահպանելով թերեւս կենսապահովման համար անբավարար բայց նվազագույն անհրաժեշտ եկամուտները:

Հանրապետականը շատ բաներ է հանդուրժել, այնպես որ պարոն Օսկանյանի հանիրավի քննադատություններն էլ կարող է հանդուրժել, հատկապես, որայս փուլում մեր քննադատներըամեն գնով հնարավորինս շատ քվե հավաքելու խնդիր ունեն:

Պարոն Օսկանյանն իր պատկերացումների շրջանակներում, երեւի անձնական հետաքրքրությունները բավարարելու նպատակով նաեւ բացատրություններ է պահանջում աղքատության, կառավարության գործունեության, խոստացված ու չիրականացված ծրագրերի, Հայ-Թուրքական սահմանի եւ այլ ինչուների մասին: Ես կարծում եմ, որ մեր անցնող հինգ տարիների կոալիցիոն (որն ինչպես հայտնի է դեռեւս գործում է մինչեւ մայիսի 6-ը)գործընկեր կուսակցությունում, պարոն Օսկանյանին, ինձանից էլ լավ կարող են հանգամանալից բացատրել, ու սպառիչ պատասխաններ տալ:

Ցանկանում եմ ողջունել Օսկանյանի այն նորարարական միտքը, որ ԲՀԿ-ն իր կառավարման հիմքում դնելու է ժողովրդավարության հիմնարար սկզբունքները՝ հանդուրժողականությունը, արդարությունը, մարդու եւ խոսքի ազատությունը: Այն ինչ Հանրապետականն իրականացնում է արդեն մեկ տասնամյակ շարունակ՝ առաջին ու երկրորդ սերնդի բարեփոխումներով: Դա իրոք շատ կարեւոր է հատկապես ժամանակակից աշխարհում, ընկալելի ու ընդունելի լինելու համար:

Նախկին արտգործնախարարի ելույթում ցանկանում եմ ողջունել նաեւ տնտեսական մի շարք շեշտադրումների մեջբերում:, Դրանք բոլորն էլ շատ կարեւոր են, եվ հիմնականում ընդգրկված են եղել եւ կան նաեւ գործող կոալիցիոն կառավարության ծրագրերում:

Այնպես, որ պարոն Օսկանյանի նշած նոր փիլիսոփայությունն ու մոտեցումները ուղակի չափազանցված են: Իսկ ինչ վերաբերվում է երկիրը բացելուն, տնտեսական քարտեզն ընդլայնելուն ու տնտեսությունը հրապուրիչ դարձնելուն, պետք է ասեմ, որ այս հարցում պարոն Օսկանյանը պետք է շտապի իր դիվանագիտական փորձը ներդնել եւ իր ուժերի ներածին չափով լուծում տալ երեք կարեւոր հիմնախնդիրների՝ ԼՂՀ ինքնորաշման իրավունքի միջազգային ճանաչում եւ իրացում, Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում ու սահմանների բացում առանց նախապայմանների, եւ մեր բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ տեղի ունեցող զարգացումների հանգուցալուծում:

Այդ դեպքում տարածաշրջանը կլինի բոլորովին այլ վիճակում, եւ անհամեմատ ավելի մեծ կլինեն արագ զարգացման տեմպերը: Եթե պարոն Օսկանյանըտարածաշրքանային նշանակության այս երեք հարցերը լուծի, ապա հանուն իր մատնանշած տնտեսական վերջին շեշտադրման իրականացման, ես իմ ծանոթներին խորհուրդ կտամ իրենց ձայները տալ Վարդան Օսկանյանին:

Ես չգիտեմ որքանով գեղեցիկ կլինի իմ կողմից նման համեմատություն անելը, բայց հարգելի ընթերցող, պատկերացնում եք պարոն Օսկանյանի արտգործնախարարության տարիներին նմանօրինակ կոչ հնչեր «…հետեւել բռնապետությունների տակ տասնամյակներ կքած Թունիսի, Եմենի, Եգիպտոսի, Լիբիայի ժողովուրդներին»: Լիբիայի ու Եգիպտոսի մեր դեսպաններին անմիջապես կհրավիրեին բացատրությունների, իսկ պարոն Օսկանյանը բոլոր լրատվամիջոցներով կապացուցեր, որ այդ երկրներից սկիզբ են առնում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները: Իսկ հիմա երբ արդեն այդ երկրներում տեղի են ունեցել հեղափոխություններ, իսկ Օսկանյանն էլ արտգործնախարար չէ, հանգիստ կարելի է նրանց հետին թվով անվանել տասնամյակների բռնապետություն:

Որպես վերջաբան, անդրադառնամ վախին ու դրանից ծնվող մտավախություններին: Հարգարժան պարոն Օսկանյանի հորդորները տեղին կլինեին, եթե քարոզը կարդարօրինակԲաքվիՍաբունչի վարչական շրջանում՝վախեցած ու մինչեւ այսօր վախի մթնոլորտում ապրող ադրբեջանական ժողովրդին, եւ ոչ թե Երեւանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասում: Որովհետեւ մեր ժողովուրդըվախ ու վախկոտություն երբեք չի ունեցել:

Ես չգիտեմ թե Օսկանյանը որտեղ է եղել Արցախյան ազատամարտի տարիներին, բայց կարծում եմ պետք է, որ տեղյակ լինի, թե ինչ սխրանքներ ու հերոսություններ է գործել հենց այն սերունդը, ում որ նախընտրական քաջության դասեր են տալիս պատգամավորության թեկնածուններ պարոն Օսկանյանն ու էլի մեկը՝ Նիկոլ անունով:

Արաբական ասացվածքն ասում է, մի բացիր այն դուռը, որ հետո չպետք է կարողանաս փակել: Իսկ Հայաստանի Հանրապետության ազատ ու հպարտ քաղաքացիները, շատ լավ հասկանում են, որ մի պատյանում երկու սուր չի կարելի տեղավորել, որովհետեւ քաղաքականության մեջ կա երկու կարգավիճակ՝ կամ ընդդիմություն ես կամ իշխանություն:Եվ եթե իրականում ցանկանկություն ու քաղաքական կամք կա հանուն պետության ու հասարակության ինչ որ բան փոխել, այսինքն վատը վերացնել իսկ լավն էլ ավելի լավը դարձնել, ուրեմն պետք է հավատանք, որ փոխենք:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ