09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 21, 2012

Եթե ՀՅԴ-ն այդքան անհանգստանում էր, թող իր ներկայացուցչին նշանակեր. Ստյոպա Սաֆարյան

Ապատեղեկատվություն է` ծայրից ծայր: ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը  Henaran.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե “Ժառանգությունը” 50  տեղամասային հանձնաժողովներում իր տեղերը զիջել է ՀՀԿ-ին: Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ հանրապետության ամբողջ տարածքում կան սակավաթիվ ընտրատեղամասեր, որտեղ “Ժառանգությունը” տեղամասային հանձնաժողովներում լիցենզավորված մասնագետներ չունի այն պատճառով, որ “Ժառանգության” ներկայացուցիչները չեն անցել քննությունը: “ […]

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Վաշինգտոնում

Ապրիլի 18-ին Վաշինգտոնում` ԱՄՆ Կոնգրեսի հարևանությամբ` Քեփիթլ Հիլլում գտնվող Բարեփոխման լյութերանական եկեղեցու սրահում, տեղի է ունեցել “Հայոց ցեղասպանության ականատեսներ” խորագրով ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը: Ցուցահանդեսը բացվել է “Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանի” ջանքերով, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության գերմանացի ականատեսների` մինչ այժմ անհայտ կամ քիչ հայտնի լուսանկարներ: Բացման արարողությանը ներկա էին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, […]

Երկաթգծի Վանաձոր-Այրում հատվածում շահագործման հանձնվեց Զամառլուի կամուրջը

Ապրիլի 21-ին ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Լոռիում մասնակցեց Զամառլու կամրջի բացման արարողությանը: Երկաթգծի Վանաձոր-Այրում հատվածում գտնվող Զամառլու կամրջի կառուցման աշխատանքները սկսվել են 2006-ին, որի համար պետական բյուջեից հատկացվել է ավելի քան մեկ միլիարդ դրամ: Հատկացված միջոցների մի մասը ծախսվել է հանրապետություն համապատասխան մետաղակառուցվածներ ներմուծելու եւ որոշակի շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Հետագայում շինարարությունը կոնսերվացվել […]

“Միսս աշխարհ-2012”-ի 50 մասնակիցները /վիդեո/

Հայտնի են դարձել ազգային գեղեցկության մրցույթներում հաղթանակած այն 50 աղջիկների անունները, որոնք կներկայացնեն իրենց երկրները “Միսս աշխարհ-2012″ միջազգային գեղեցկության մրցույթին: Մրցույթը տեղի կունենա օգոստոսին Ներքին Մոնղոլիայում, որը ՉԺՀ-ի տարածքում է: Ընդհանուր առմամբ մրցույթին կմասնակցեն 120 գեղեցկուհիներ: Սակայն որոշ ազգային մրցույթներ դեռ չեն կայացել: Կան նաեւ որոշ երկրներ, որտեղ մրցույթի կազմակերպիչները դեռեւս չեն որոշել` որ մասնակիցն […]

Սամվել Ֆարմանյանը Վլադիմիր Կարապետյանին առաջարկում է միասին հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը

Նոր Նորքի թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Սամվել Ֆարմանյանն այսօր “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր պատին գրառում է թողել, որում անդրադառնում է քարոզարշավի ընթացքին եւ նույն ընտրատարածքում իր մրցակից ՀԱԿ –ի կողմից առաջադրված Վլադիմիր Կարապետյանին հերթական առաջարկությունն անում:    Սամվել Ֆարմանյանը, մասնավորապես, գրում է.” Քարոզարշավն այսօր կիսվում է: Որպես պատգամավորության թեկնածու, ընդհանուր առմամբ […]

Օդի ջերմաստիճանը փոքր-ինչ կբարձրանա

 Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ներզանգվածային անկայունությամբ: Ապրիլի 21-ին եւ 22-ին առանձին վայրերում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամի 15-18մ/վրկ: Ընդհանուր առմամբ առատ տեղումներ չեն սպասվում: Իսկ Արարատյան դաշտում կդիտվի առանց էական տեղումների, փոփոխական ամպամածությամբ եղանակ: Օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա: Ապրիլի 23-ին Հայաստանի տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, արեւելյան շրջաններում […]

Անի Երանյանի որոշումը /վիդեո/

Օրերս կայացած Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ դերասանուհի Անի Երանյանը ներկայացրեց իր նոր` “Վերջ” անվանումով երգը, որը համարում է իր երաժշտական կարիերայի 2-րդ փուլի առաջին քայլը: Անին դեռեւս դպրոցական տարիքից է սկսել երգել: 8 տարի սովորել է երաժշտական դպրոցի վոկալի բաժնում:  “Bravo.am”-ի հետ զրույցում  Անին նշել է, թե ինչու է որոշել շարունակել երաժշտական կարիերան. “Հիմա արդեն […]

Հակառակորդը հրադադարը խախտել է 450 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, ապրիլի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 450 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան  2700  կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով զինադադարի պահպանման ռեժիմին, վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն: Henaran.am-ին հաղորդում են ԼՂ […]

Սկանդալային Ջուլիան Ասսանժի փաստաբանը կխոսի Հայոց Ցեղասպանության մասին

Ապրիլի 23-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կկազմակերպվի վիդեոկոնֆերանս  Մեծ Բրիտանիայի թագուհու խորհրդական, հայտնի իրավաբան  Ջեֆրի Ռոբերթսոնի մասնակցությամբ: Հեղինակավոր մասնագետը հանդես կգա “Մտածենք մտածողության մասին. ինչո՞ւ են Հայոց Ցեղասպանությունը ժխտողները սխալ” թեմայով դասախոսությամբ: Նշենք, որ Ջեֆրի Ռոբերթսոնը սկանդալային Վիկիլիքս կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանժի փաստաբաններից է:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված