Անի Երանյանի որոշումը /վիդեո/
Օրերս կայացած Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ դերասանուհի Անի Երանյանը ներկայացրեց իր նոր` “Վերջ” անվանումով երգը, որը համարում է իր երաժշտական կարիերայի 2-րդ փուլի առաջին քայլը:
Անին դեռեւս դպրոցական տարիքից է սկսել երգել: 8 տարի սովորել է երաժշտական դպրոցի վոկալի բաժնում: “Bravo.am”-ի հետ զրույցում Անին նշել է, թե ինչու է որոշել շարունակել երաժշտական կարիերան.
“Հիմա արդեն զգում եմ, որ կարող եմ հասցնել համատեղել երգելը դերասանության հետ, այն ժամանակ չէի երգում, որովհետեւ վստահ չէի, որ կհասցնեմ”:
“Վերջ” երգի երաժշտության հեղինակը Հայկոն է, խոսքերինը` Սվետլանա Բոսնոյանը: Անին ցանկություն է ունեցել դանդաղ երգ կատարել: “Հայկոն, ինձ ճանաչելով, ռիթմիկ երգ առաջարկեց, քանի որ այդ ոճի մեջ էր ինձ տեսնում”,- խոստովանել է դերասանուհին:
Մրցանակաբաշխության ժամանակ Անին կենդանի ձայնով չի երգել, քանի որ դա եթերի պահանջներից է եղել, սակայն չի ափսոսում, քանի որ իր կարծիքով` դա այնպիսի երգ չի, որի ժամանակ պետք է ցույց տա իր ձայնային տվյալները, պարզապես “ամառային, թեթեւ երգ է”: Անին խոստացել է, որ ապագայում կլինեն կենդանի կատարումներ, շուտով կնկարահանվի նաեւ “Վերջ” երգի տեսահոլովակը:
Այն հարցին, թե ինչ կարծիքներ է լսել իր ելույթի մասին, Անին պատասխանել է. “Հիմնականում դրական, սակայն եղել են նաեւ բացասական: Ովքեր չգիտեին, որ առաջ երգում էի, մտածում են, որ դերասանությունն ավելի լավ է ստացվում”:
http://youtu.be/cYrHfo201m4