ՀՀ ԱԳ նախարարը մասնակցեց Աֆղանստանին նվիրված՝ ՆԱՏՕ-ի Խորհրդի ընդլայնված հանդիպմանը

Հայաստանը կշարունակի օժանդակությունը Աֆղանստանում խաղաղության, անվտանգության, կայունության հաստատմանը: Ապրիլի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Բրյուսելում տեղի ունեցած` Աֆղանստանին նվիրված արտգործնախարարների մակարդակով Հյուսիսատլանտյան Դաշինքի Խորհրդի ընդլայնված հանդիպմանը, որին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ եւ Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ: Ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը […]