08 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Ոստիկաններն ակտավորել են ՌԱՀՀԿ ղեկավար Մանվել Սարգսյանին. Ժամանակ

Թերթը գրում է, որ երեկ, ժամը 09,30-ին ոստիկաններն այցելել են ՌԱՀՀԿ ղեկավար, Մաշտոցի պուրակի ապամոնտաժող կրպակներից առաջին բրիգադի անդամ Մանվել Սարգսյանին`պատճառաբանությամբ, որ ապրիլի 15-ին պուրակում իրականացված գործողությունների ժամանակ բազրիքն անցել է, որի համար ցանկացել են ակտավորել:

“Ասացի` ինչո՞ւ չեք ակտավորել տեղում, պատասխանեցին, որ իրենք այսպես էլ իրավունք ունեն ակտավորելու”,- թերթին ասել է Մանվել Սարգսյանը:

Հարցին` ոստիկանության այս քայլը արդյոք վախեցնելո՞ւ, ընկճելո՞ւ նպատակ ունի, Մ. Սարգսյանը պատասխանել է, որ իրենք իրենց ոտքով-ձեռքով պուրակ են եկել եւ հայտարարել` եթե անօրինական են իրենց գործողությունները, ձերբակալեն եւ տանեն:  “Պարզապես հիմա սկսել են քաղաքակիրթ եղանակով զբաղվել, մինչեւ հիմա ոտքով-ձեռքով էին զբաղվում”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ