27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցեց Աֆղանստանին նվիրված՝ ՆԱՏՕ-ի Խորհրդի ընդլայնված հանդիպմանը

Հայաստանը կշարունակի օժանդակությունը Աֆղանստանում խաղաղության, անվտանգության, կայունության հաստատմանը:

Ապրիլի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Բրյուսելում տեղի ունեցած` Աֆղանստանին նվիրված արտգործնախարարների մակարդակով Հյուսիսատլանտյան Դաշինքի Խորհրդի ընդլայնված հանդիպմանը, որին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ եւ Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ:

Ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց ՀՀ հանձնառությունը շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում խաղաղության, անվտանգության, կայունության եւ ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

“Հայաստանն եկավ Աֆղանստան իր մասնակցությունը բերելու միջազգային համատեղ ջանքերին օգնելու այդ երկրին խաղաղություն հաստատելու իր, իր հարեւանների եւ միջազգային հանրության հետ, թույլ չտալու ահաբեկչական ուժերի ավերիչ գործունեությունը ոչ միայն Աֆղանստանում, այլ մերթընդմերթ որպես վարձկանների՝ այլուր: Մենք մեր տարածաշրջանում դրա ականատեսն ենք եղել եւ գիտենք, թե դա ինչ է նշանակում”:

Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը կշարունակի իր նպաստը բերել Աֆղանստանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատմանը, պահպանմանն ու ամրապնդմանը, ինչպես մինչեւ 2014-ը նախատեսվող անվտանգության աջակցության ուժերի դուրս բերումը,  այդպես էլ դրանից հետո:

Համաժողովի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը նաեւ զրույցներ ունեցավ մի շարք երկրների իր գործընկերների հետ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ