11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2012

Իրաքում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 46-ի

Նախօրեին Իրաքի ութ քաղաքներում տեղի ունեցած  12 ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 46-ի, հաղորդում է “Associated Press”-ը: Ավելի քան 200 մարդ վիրավոր է, որոնց մեծ մասը ծանր վիճակում են, ինչի պատճառով զոհերի թիվը կարող է ավելանալ: Ահաբեկչությունները տեղի են ունեցել ԱՄՆ-ի` Իրաքի վրա հարձակման իններորդ տարելիցի օրը եւ Արաբական երկրների լիգայի` Բաղդադում կայանալիք գագաթաժողովից երկու օր առաջ: Զոհերի […]

ՀՀԿ խմբակցության քարտուղարը կուսակցության ցուցակում “գոլդ” համար ունի. Երկիր

ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին 76 անունների թվում մի շարք ակտիվ ՀՀԿ-ական պատգամավորների անունները բացակայում են, այդ թվում` ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի: “Երկիր” օրաթերթի հետ զրույցում Մելիքյանը վստահեցրեց, որ իր համար դա ամենեւին էլ տարօրինակ չէ:  Դիտարկմանը, որ վերջ ի վերջո, խմբակցության քարտուղարն է, նա արձագանքեց. “Ինչ անենք, լավ ա, էլի եմ խմբակացության քարտուղարը լինելու”: […]

Դատապարտյալը դեղորայքային թունավորում է ստացել, նրա վիճակը ծանր է

Մարտի 20-ին, ժամը 03.47-ին, Վանաձոր քաղաքի առողջապահական կենտրոնի հերթապահ բժշկից տեղեկություն է ստացվել, որ ‘’Վանաձոր’’  քրեակատարողական  հիմնարկից դեղորայքային թունավորումով հոսպիտալացվել է 1981թ. ծնված էդուարդ Այվազյանը: Ըստ հերթապահ բժշկի` տուժածի առողջական վիճակը ծանր է: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Մարտի 21-ի, ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Սելիմի լեռնանցքը, Գեղարքունիքի մարզում` Ախպրաձոր գյուղի ավտոճանապարհները: ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթեւեկելուց: Մարտի 21-ի, ժամը 09.30-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը փակ […]

Մուրացկան-դասախոսը լավ էլ փող է “կպցնում”. Հայացք

Երեւանի Սայաթ-Նովա փողոցում վերջին ժամանակահատվածում մի կին, ներկայանալով Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հոգեբանության ամբիոնի դասախոս, խաբեությամբ գումար է շորթում անցորդներից: Այս մասին գրում է “Հայացք” օրաթերթն ու շրունակում, որ լավ հագուկապով, դասախոսի կեցվածք ընդունած այս կինն արագ-արագ մոտենում է անցորդներին, ասում, թե իբր դրամապանակը մոռացել է տանը եւ աշխատանքի հասնելու համար գումար չունի: […]

Մեքսիկայում 10 բալանոց երկրաշարժ է գրանցվել

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին տեղական ժամանակով 22.02-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 7.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Մեքսիկայում ` Օմետեպեկ քաղաքից 15 կմ դեպի արեւելք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 18 կմ խորության վրա: Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 10 բալ: Երկրաշարժին հետեւել է 5 եւ […]

Կհանդիպեն արդյո՞ք Էդուարդ Շարմազանովն ու Արմեն Մարտիրոսյանը խորհրդարանում. Առավոտ

Ըստ “Առավոտ” թերթի, երեկ հայրենի խորհրդարանի  հերթական քառօրյա նիստի ավարտին, երբ ԱԺ կանոնակարգով պատգամավորների համար նախատեսված “հայտարարության ժամ”-ն ավարտվեց, Աժ նիստերի դահլիճում` հեռվից հեռու, բայց մտերմիկ ու ջերմ երկխոսություն տեղի ունեցավ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի եւ “Ժառանգության” պատգամավոր, այդ կուսակացության հրապարակած համամասնական ցուցակում 16-րդ տեղում հանգրվանած Արմեն Մարտիրոսյանի միջեւ: Վերջինիս դիմելով Շարմազանովը կանչեց՝ “Արմեն […]

Դաշնակցությունում եւս կլինեն նոր դեմքեր

Ինչպես բոլոր կուսակցություններում, այնպես Դաշնակցության համամասնական ցուցակում նոր դեմքեր են լինելու: Henaran.am-ի տեղեկությունենրով, ներկա պատգամավորներից ոմանք չեն լինի համամասնական ցուցակում: Այսպես դուրս են մնացել Լիլիթ Գալստյանը, Արթուր Աղաբեկյանը, Գագիկ Գեւորգյանը, Ռուզան Առաքելյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Լիլիթ Գալստյանը առաջադրվելու է մեծամասնական ընտրակարգով: Ցուցակում լինելու են Նվարդ Մանասյանը, Արա Նռանյանը,Արծվիկ Մինասյանը:

Որ օլիգարխ պատգամավորն է կրակել Սախարովի հրապարակում. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը գրում է, որ , նախորդ օրվա կեսգիշերն անց Երեւանի Սախարովի անվան հրապարակում կրակոցներ են հնչել: Այդ մասին թերթին պատմել են ականատեսները, , սակայն, ՀՀ ոստիկանությունում որեւէ բան արձանագրված չէ: Մոտակա շենքերի բնակիչներից մեկը  մեր  թղթակցին ասել է, որ կրակողը հայտնի օլիգարխներից մեկն է եղել, եւ սա է պատճառը, որ ոստիկանությունում դեպքը չի արձանագրվել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի