24 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2012

ԱՄՆ-ի համար “ծիծաղաշարժ” է Ալ-Ասադի նախաձեռնությունը /վիդեո/

Միացյալ Նահանգները “ծիծաղաշարժ” են համարում Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի` նոր սահմանադրության վերաբերյալ քվեարկություն անցկացնելու մտադրությունը: Նման հայտարարություն է արել Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին, տեղեկացնում է “AFP”-ը: “Բողոքի ակցիաների սկսելուց հետո Ալ-Ասադը բազմիցս խոստացել է բարեփոխումներ անցկացնել, սակայն չի պահել իր խոստումը: Նրա ռեժիմի օրերը հաշված են”,-ընդգծել է Քարնին: Ալ-Ասադը մտադիր է փետրվարի 26-ին  […]

357 բանտարկյալ ողջ-ողջ այրվել է /վիդեո/

Հոնդուրասի Կոմայուգայի բանտի բանտապահները կրակել են բանտարկյալների վրա, որոնք փորձել են դուրս գալ այրվող բանտախցերից, գրում է տեղի “Heraldo” պարբերականը: Բանտում ուժեղ հրդեհ էր բռնկվել փետրվարի 15-ի գիշերը: Վերջին տվյալներով` 850 բանտարկյալներից մահացել է 357-ը: Ըստ նախնական վարկածի` հրդեհի պատճառ է դարձել բանտարկյալներից մեկի ներքնակի այրումը: Կրակն արագ տարածվել է ողջ տարածքում: Ըստ մյուս վարկածի` […]

“Բելաջիո”-ի պայթյունից տուժածների վիճակը ծանր է /վիդեո/

Ըստ պաշտոնական տվյալների` Վոլգոգրադի կենտրոնում գտնվող “Բելաջիո” սրճարանի պայթյունի արդյունքում տուժել է 23 մարդ,  որոնցից 4-ի վիճակը ծանր է, նրանք գտնվում են վերակենդանացման բաժնում,  տեղեկացնում է “Известия”-ն: Տուժածների թվում կան նաեւ հայեր: Հատկապես ծանր է 21-ամյա Սվետլանա Ղազարյանի եւ 27-ամյա Ագնեսա Ղազարյանի վիճակը: Միջին կարգի այրվածքնր են ստացել նաեւՊահակյան Եկատերինան եւ Աբրահամյան Արթուրը, որոնք Վոլգոգրադի […]

Կովալն այստեղ ձուկ է ուտո՞ւմ… օրվա կադր

Կոտայքի  մարզպետարանի շենքի ներքնահարկում գտնվող բուֆետի պատից փակցված ցուցանակից պարզվում է, որ յուրաքանչյուր հինգշաբթի ձկան օր է: Henaran.am-ին չհաջողվեց պարզել, թե իրականում Կոտայքի մարզպետը ամեն հինգշաբթի այստեղ ձո՞ւկ է ուտում, թե՞ խորհրդային տարիներից է ցուցանակը ժառանգություն մնացել, բայց մարզի սանիտարական ծառայություններին առաջարկում ենք գեթ մեկ անգամ մտնել  այս բուֆետ-ճաշարանը: Ոչ թե ձուկ ճաշակելու, այլ ուսումնասիրելու […]

ՀՀԿ-ն ուժեղ է, ունի նպատակ եւ հավատ, որով էլ գնում է դեպի առաջընթաց. 168 ժամ

“ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը` որպես կոալիցիոն ուժեր, ամրագրեցին մի բան` որ մեր րեկրում կա երեք իշխանական կուսակցություն եւ երեքն էլ հավասարապես պատասխանատու են քաղաքական պրոցեսների համար”,-“168 ժամ”-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Վերջինիս կարծիքով, կոալիցիայի վերջին հանդիպումից հետո մեկ անգամ եւս պետք է արձանագրել, որ կոալիցիան համախմբված է այն սկզբունքների […]

ՀՀԿ-ն առաջատարն է. Առավոտ

” Հասարակական քաղաքական հետազոտությունների կենտրոն”-ն ուսումնասիրություն է կատարել 720 մարդու շրջանում: Հարցվողների 45%-ը չի մասնակցելու ընտրություններին: Իսկ մասնակցողների 26%-ը քվեարկելու է ՀՀԿ-ին, 21%-ը` ԲՀԿ-ին, 14%-ը ՕԵԿ-ին, 11%-ը ՀԱԿ-ին, 9%-ը ՀՅԴ-ին, 7 %-ը “ժառանգությանը”, 12 %-ը այլ կուսկացություններին: Հարցումը կատարվել է հունվարի 20-ից փետրվարի 9-ը ժամանակահատվածում: Հարցվողների 34%-ը հավատում է, որ ընտրությունները կլինեն արդար: Կենտրոնի մասնագետների […]

Տիկին Սիլվան որոշել է` մանկապիղծին Կանադա են տանելու. Ժողովուրդ

Գործարար Սիլվա Համբարձումյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում նշել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանին որոշել են տեղափոխել Կանադա: Ըստ Համբարձումյանի`մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանն այնտեղ կշարունակի ապաքինման գործընթացը: “Այնպես որ, մինչեւ նրա կինը`Մադլեն Թաշճյանը, մտածում է դատական նիստերին ներկա լինել-չլինելու մասին, այդ ընթացքում պլանավորում են նաեւ Սերոբին երկրից դուրս հանել”,-ասել է Համբարձումյանը: “Ժողովուրդը” հիշեցնում է, […]

Քոչարյանն ու Օհանյանը հաշտվեցին. Հայացք

Երեկ Երեւանւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանն ու “Հրապարակ” օրաթերթը /գլխ. խմբագիր Արմինե Օհանյան/ հաշտություն կնքեցին` կողմերի դիմումների հիման վրա: Այս մասին տեղեկացնում է “Հայացք” օրաթերթը եւ հիշեցնում, որ Ռոբերտ Քոչարյանը թերթից պահանջում էր հերքել իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները: Միաժամանակ հայցվոր կողմը պահանջում է փոխհատուցել 6 մն դրամ, […]

ԲՀԿ-ն մեծամասնականով 25 տեղ է ուզում. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի իշխանական աղբյուրների, Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն մտադիր է մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրել միայն 20-25 ընտրատարածքներում:  Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում  ոչ հերքել եւ ոչ հաստատել է տեղեկությունները: “Քննարկումները մեծամասնական առաջադրումների վերաբերյալ դեռեւս ավարտված չեն”,-ասել է Նաիրա Զոհրաբյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829    
ՀունվարիՄարտի