10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2012

Հայաստանի դպրոցականներին խեղաթյուրված փաստեր են ներկայացվում. Երկիր

ԼՂՀ Ազգային ժողովի` օրերս կայացած նիստում պատգամավոր Վարդգես Բաղրյանը իր ելույթում բարձրաձայնել է այն հարցը, որ 11-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված “Նախնական զինվորական պատրաստություն” դասագրքի “Հայ ժողովուրդն Արցախյան ազատամարտի ժամանակ” բաժնում աղաղակող սխալներ կան: Այս մասին գրում է “Երկիր” օրաթերթը: Օրինակ դասագրքում նշված է, թե Մոնթե Մելքոնյանը եղել է Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատարը, իսկ Մարտունունը` […]

Հայկաձորում հավերն էլ են “տոկոսի” տակ. Հայացք

Հայ-թուրքական սահմանի մոտ գտնվող Շիրակի մարզի Հայկաձոր գյուղի բնակիչներն իրենց գյուղ մտնող հյուրերին առաջինը հարցնում են` բա մեր գյուղի տեղը որտեղից իմացաք: Այս մասին գրում է “Հայացք” օրաթերթն ու գրում, որ մարդիկ այստեղ միանգամից սկսում են իրենց դարդ ու ցավից խոսել, շտապում ասել, որ դժվար է այսօր սահմանամերձ գյուղում ապրելը: Հարեւան մարզերից գյուղ եկած առեւտրականները […]

Գագիկ Մելիքյան` կոալիցիան մեծամասնականով պայմանավորվածություն չունի. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ի հետ զրույցում ՀՀԿ  խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն անդրադարձել է ներկոալիցիոն հարաբերություններին: “Հենց այն, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը առանձին ընտրացուցակներով են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին եւ դատապարտելի են հայտարարել քարոզչական անպատշաճ հնարքներ կիրառելու գործելաձեւը, լավագույնս են հաստատում, որ կոալիցիոն կուսակցություններից յուրաքանչյուրն ունի իր համակիրների բանակը, իր ընտրազանգվածը եւ վստահ է, որ հաջողության է […]

“Կամանդուշչի” Սամվել Բաբայանը Մոսկվայում էլ չկա. Հայկական ժամանակ

   “Radlsson Royal Moscow Hotel”-ի ներկայացուցիչը “Հայկական ժամանակ” օրաթերթի թղթակցին ասել է, որ իրենց մոտ Սամվել Բաբայան անունով այցելու չկա եւ չի եղել: Թերթը հիշեցնում է, որ օրերս մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե Բաբայանը հենց այդ մոսկովյան հյուրանոցում է բնակվում: Բաբայանը ՀՀ-ում “փնտրվում” է մի շարք հայտնի մարդկանց տները բանկերում գրավ դնելու եւ վերցրած վարկերը […]

ՀԱԿ-ը 41 ընտրատարածքում թեկնածու կունենա

Henaran.am-ի տեղեկություններով, Հայ ազգային կոնգրեսում այս օրերին թեժ քննարկումների թեմա է դարձել մեծամասնական ընտրակարգով հանրապետության տարբեր ընտրատարածքներում թեկնածուների առաջադրման հարցը: ՀԱԿ-ի անդամ կուսակցություններից յուրաքանչյուրը փորձում է իր թեկնածուին առաջ տանել: Սակայն ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հորդորել է համբերել մինչեւ մարտի 1-ը: Այդ օրը հանրահավաքից հետո, մարզերից ժամանած պատվիրակությունների հետ ճշտվելու է թեկնածուների ցանկը: ՀԱԿ-ին մոտ […]

Զոհված զինծառայողի մայրը բաց նամակով դիմում է ոստիկանապետին

ՀՀ ԶՈւ սպանված զինծառայող Վալերի Մուրադյանի մայր Նանա Մուրադյանը բաց նամակով դիմել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Հիշեցնենք, որ “Բանակն իրականում” նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ, անցած հինգշաբթի, երբ զոհվածների հարազատներն ու ակտիվիստները երթ անցկացրին դեպի ՀՀ նախագահի նստավայր, Նանա Մուրադյանը հայտարարել էր, թե ոստիկաններից մեկը նախագահի նստավայրի մոտ հրել է իրեն եւ ճմրթել որդու լուսանկարը: […]

Մեր երկիրը Քադաֆիի երկիրը չէ. Հրայր Թովմասյանն էլ կառավարության անդամ է

Այսօր “Արտակարգ իրավական ռեժիմի մասին” օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե Սահմանադրության 8.2 հոդվածի երկրորդ մասը, որով սահմանվում է, որ բանակը պետք է չեզոքություն պահպանի եւ զերծ մնա քաղաքական գործընթացներում ներգրավվելուց, հակասում է նախագծի  9-րդ հոդվածի 5-րդ կետին: “Բանակն այլեւս չեզոք չի մնում, ներքաշում եք քաղաքական գործընթացների մեջ”,-հայտարարեց ՀՅԴ-ական պատգամավորն […]

Երգչուհու կուրծքը “դուրս է թռել” զգեստից /վիդեո/

“VIVA ամենագեղեցիկները” համերգի ժամանակ, երգչուհի Նատալյա Մոգիլևսկայայի հետ հետաքրքիր եւ ծիծաղաշարժ դեպք է տեղի ունեցել: Երգչուհին բեմ է դուրս եկել կիսաթափանցիկ զգեստով: Նա այնքան է տարվել իր ելույթով, որ կուրծքը զգեստից դուրս է թռել: Այդ միջադեպից հետո դահլիճը երկար ժամանակ ծափ է տվել նրան: Երգչուհու կուրծքը դարձել է շոուի ամենատեսարժան մասը: http://youtu.be/HhEUs0DVOwk

Ուսումնասիրվում են Ախթալայում տեղի ունեցած դժբախտ պատահարի պատճառները

Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը Լոռու մարզից, մի քանի ժամ առաջ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ են եկել Տեխնիկական անվտանգության կենտրոնի աշխատակիցները: Նրանք պետք է պարզեն, թե ովքեր են մեղավոր փետրվարի 25-ին այստեղ տեղի ունեցած դժբախտ պատահարի հարցում: Հիշեցնենք, որ դժբախտ պատահարի արդյունքում մահացել էր  22-ամյա Գարիկ Աղջյանը: Նա երեք ամիս է, ինչ աշխատում էր կոմբինատում, եւ  Ախթալա էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829    
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված