23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանի դպրոցականներին խեղաթյուրված փաստեր են ներկայացվում. Երկիր

ԼՂՀ Ազգային ժողովի` օրերս կայացած նիստում պատգամավոր Վարդգես Բաղրյանը իր ելույթում բարձրաձայնել է այն հարցը, որ 11-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված “Նախնական զինվորական պատրաստություն” դասագրքի “Հայ ժողովուրդն Արցախյան ազատամարտի ժամանակ” բաժնում աղաղակող սխալներ կան: Այս մասին գրում է “Երկիր” օրաթերթը: Օրինակ դասագրքում նշված է, թե Մոնթե Մելքոնյանը եղել է Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատարը, իսկ Մարտունունը` Արտյուշա Հարությունյանն էր: Այնինչ` հենց Մոնթեն Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարն է եղել:

“Ով փոքրիշատե տեղյակ է Ղարաբաղյան պատերազմի պատմությանը, գիտե, որ Ազատագրական բանակի հիմնադիր, գլխավոր հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը զոհվել է 1992թ-ի հունիսի 21-ին Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մատույցներում: Չարաբաստիկ դասագրքի հեղինակների կարծիքով, սակայն, Լեոնիդ Ազգալդյանը եղել է Քելբաջարի ռազմագործողության ուղղություններից մեկի հրամանատարը, ռազմագործողություն, որն ինչպես հայտնի է, տեղի է ունեցել 1993թ. մարտ-ապրիլ ամիսներին”,-շարունակել է Վարդգես Բաղրյանը:

Պատգամավորի հավստմամբ` 2011-2012ուստարվանից Ղարաբաղյան պատերազմի մասին Արցախի դպրոցներում արդեն ուսուցանում են լրամշակված դասաթեմայով, իսկ ահա ՀՀ-ում շարունակում է գործել հին դասագիրքը”,-գրում է “Երկիր” օրաթերթը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ