23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայկաձորում հավերն էլ են “տոկոսի” տակ. Հայացք

Հայ-թուրքական սահմանի մոտ գտնվող Շիրակի մարզի Հայկաձոր գյուղի բնակիչներն իրենց գյուղ մտնող հյուրերին առաջինը հարցնում են` բա մեր գյուղի տեղը որտեղից իմացաք: Այս մասին գրում է “Հայացք” օրաթերթն ու գրում, որ մարդիկ այստեղ միանգամից սկսում են իրենց դարդ ու ցավից խոսել, շտապում ասել, որ դժվար է այսօր սահմանամերձ գյուղում ապրելը: Հարեւան մարզերից գյուղ եկած առեւտրականները “նիսիայի տետր” ունեն:

Հայկաձորցիները առեւտրականներից պարտքով ապրանք են վերցնում, իսկ փոխարենը հավի ձու են տալիս: Կատակելով էլ ասում են. “Մենակ մենք չենք պարտքի տակ, մեր հավերն էլ տոոկոսի տակ են”,-գրում է “Հայացքը”:

Հայկաձորի բարձունքներից տարեկան հարյուրավոր զբոսաշրջիկներ դիտում են Անիի ավերակները: Այստեղ է գտնվում մի քար, որի կողքով առանց սարսափելու գյուղացիներն ու զբոսաշրջիկները չեն կարողանում անցնել. եղեռնի ժամանակ այդ քարի վրա թուրքերը գլխատել են հայ մանուկներին ու մեծահասակներին: Գուցե հենց դա է պատճառը, որ գյուղացիները դեմ են հայ-թուրքական սահմանի բացմանը: “Անձամբ ես դեմ եմ հայ-թուրքական սահմանի բացմանը:

Էնքան դժվար է գիտակցող մարդու համար, երբ դու ամեն օր աչքերդ բացես ու տեսնես Անիի ավերակները քո աչքի առաջ, տեսնես մի տարածք, որը քոնն է եղել, իսկ հիմա քոնը չէ…Ինչ սահման բացելու մասին  կարող է խոսք լինել: Սահմանը բացենք, որ իրանց հետ մոտիկություն աննեք, ընկերություն անենք: Կարմիր կովն իր կաշին չի փոխի”,-ասաց գյուղապետ Ռուդիկ Գեւորգյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ