09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 27, 2012

Եղանակի կանխատեսում` առաջիկա 5 օրերի համար

Հանրապետության տարածքում փետրվարի 28-ին արեւմտյան շրջաններում,  29-ին, մարտի 1-2-ը շրջանների զգալի մասում, 3-ին արեւելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 1-ի երեկոյան ժամերին, 2-ին ամենուրեք ձյան տեսքով: Քամին հարավ-արեւմտյան 3-8 մ/վրկ, մարտի 1-2-ը առանձին վայրերում ուժգնացում 18-23մ/վ, լեռնային շրջաններում եւ լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 28-29-ին  կբարձրանա 6-8, մարտի 1-ի ցերեկը եւ 2-ի գիշերը […]

ԲՀԿ-ում ձայները կբաժանվեն

Փետրվարի 28-ին խորհրդարանը արտահերթության կարգով կքննարկի  ԱԺ “Ժառանգություն” եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորներ  Ստյոպա Սաֆարյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի, Արմեն Մարտիրոսյանի հեղինակած “ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին” օրինագիծը, որով առաջարկվում է խառը ընտրակարգից անցում կատարել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Նախագծի շուրջ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Henaran.am-ը, խորհրդարանական լսումներ կազմակերպվեցին: Ի դեպ, լսումների անցկացման նախաձեռնությանը միացել էր նաեւ ԱԺ […]

Սիրիացիները կողմ են քվեարկել նոր Սահմանադրությանը

Սիրիայի բնակչությունը իր աջակցությունն է հայտնել նոր Սահմանդրությանը, տեղեկացնում է “Reuters”-ը: Նոր օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել ընտրողների 89 տոկոսը: Ըստ պաշտոնական տվյալների` քվեարկությանը մասնակցել է գրանցված ընտրողների  57,4 տոկոսը: Նոր սահմանադրության տեքստը կազմվել է հատուկ հանձնախմբի կողմից, որի կազմում են եղել հայտնի իրավաբաններ, գիտնականներ, քաղաքական գործիչներ եւ Սիրիայի հասարակական գործիչներ: Նոր Սահմանադրության համաձայն երկրում […]

Հյուսթոնի նախկին ամուսինը գիրք կհրատարակի նրա մասին /վիդեո/

Ուիթնի Հյուսթոնի նախկին ամուսին Բոբի Բրաունը երգչուհու հուղարկավորությունից հետո   հայտնել է, որ որոշել է հրատարակել երգչուհու մասին գիրքը, որը գրել է 4 տարի առաջ: Գիրքը պատմում է նրանց համատեղ կյանքի մասին: Սկանդալային երգիչ Բոբի Բրաունը, որին Հյուսթոնի ընտանիքը մեղադրեց երգչուհու մահվան մեջ, հավանաբար որոշել է մեծ գումարներ վաստակել նախկին կնոջ հաշվին` գիրքը հրատարակելով նրա մահվանից […]

Բռնաբարության մեջ կասկածվող Հարթաշենի 50-ամյա գյուղապետը հերքում է

Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը  Henaran.am-ի հետ զրույցում հերքեց, որ ինքը բռնաբարել է 14-ամյա մի աղջնակի: “Դա շանտաժ է իմ դեմ, ես հետաքրքրվում եմ, երկու օրից մանրամասն կխոսենք”,-ասաց գյուղապետը` ավելացնելով, որ ոստիկանությունից իրեն չեն կանչել դեռեւս: Նշենք, որ ըստ Հարթաշենում տարածված լուրերի, գյուղապետը, որը նաեւ ֆիզկուլտուրա է դասավանդում, փորձել է բռնաբարել 14-ամյա մի […]

ՀՔԴՄ-ն կսատարի ՀՀԿ-ին

Henaran.am-ը տեղեկացրել էր , որ հայաստանյան  երեք քաղաքական ուժերի ղեկավարներ` Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը եւ Հայկ Բաբուխանյանը ՀՀԿ համամասնական ցուցակում կընդգրկվեն: Այս կապակցությամբ զրուցեցինք ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանի հետ: Վերջինս հայտարարեց, թե ՀՀԿ-ի հետ համագործակցության ծավալների հարցը դեռ քննարկվում է եւ որոշում կայացնելուց հետո ՀՔԴՄ-ն հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: “Անկախ նրանից, որեւիցե մեկը մեզնից այս […]

Լավագույն դատավորների մեջ է նաեւ Մարգար Օհանյանի եւ Անժելա Սարգսյանի դատավորը

Փետրվարի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողով: Ընդհանուր ժողովում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը: Արման Մկրտումյանը, մեջբերելով վիճակագրական տվյալներ` հայտնեց, որ 2011թ. ընթացքում կտրուկ աճել է լրիվ կամ մասնակի արդարացումների քանակը: Եթե 2009 թվականի ընթացքում Հայաստանի դատարանների կողմից արդարացվել է ընդամենը 25 անձ, ապա 2011թ-ին լրիվ կամ մասնակի արդարացումներ գրանցվել են […]

Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Հրանտ Բագրատյանին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին` մոր մահվան կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. ‘Խորապես ցավակցում եմ Ձեր սիրելի մոր` Եվգենիայի մահվան կապակցությամբ եւ Ձեզ հետ միասին սգում Ձեր կորուստը’: Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից

90-ականների վատագույն երգերի “թոփ” տասնյակը /վիդեո/

“New Musical Express” երաժշտական ամսագիրը կազմել է 1990-ականների ամենավատ երգերի տասնյակը: “Wet Wet Wet” խմբի “Love Is All Around”  երգը առաջատարն է: Այն հայտնի է դարձել դեռեւս 1967-ին “The Troggs” խմբի կատարմամբ: 1994-ին “Wet Wet Wet”-ը  վերաձայնագրեց երգը` իբրեւ “Չորս հարսանիք եւ մեկ թաղում” ֆիլմի սաունդթրեք: Երգը միանգամից ճանաչում ստացավ եւ 15 շաբաթ շարունակ բրիտանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829    
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված