Լավագույն դատավորների մեջ է նաեւ Մարգար Օհանյանի եւ Անժելա Սարգսյանի դատավորը
![](https://henaran.am/wp-content/uploads/DSCF1501.jpg)
Մխիթար Պապոյան
![Արմեն Դանիելյան Արմեն Դանիելյան](https://henaran.am/wp-content/uploads/A_Danielyan.jpg)
Արմեն Դանիելյան
Փետրվարի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողով:
Ընդհանուր ժողովում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը: Արման Մկրտումյանը, մեջբերելով վիճակագրական տվյալներ` հայտնեց, որ 2011թ. ընթացքում կտրուկ աճել է լրիվ կամ մասնակի արդարացումների քանակը: Եթե 2009 թվականի ընթացքում Հայաստանի դատարանների կողմից արդարացվել է ընդամենը 25 անձ, ապա 2011թ-ին լրիվ կամ մասնակի արդարացումներ գրանցվել են 77 անձի նկատմամբ:
Բացման խոսքի ավարտին Արման Մկրտումյանը փաստեց.’Ընդհանրապես, վերջին շրջանում դատական իշխանության վերաբերյալ դատախազների եւ փաստաբանների կողմից հնչեցրած դժգոհությունների մասնագիտական վերլուծությունը հանգեցնում է մի հետեւության, որ մենք գտնվում ենք անկախ դատական համակարգի կայացման ճանապարհին’:
Մրցանակներ շնորհվեցին ‘Տարվա լավագույն դատավոր’ եւ ‘Տարվա լավագույն դատարան’ անվանակարգերում: Հիշեցնենք, որ նշված մրցանակների շնորհման սկիզբը դրվել է դեռեւս 2009թ-ին, որի նպատակն է խրախուսել դատավորների մասնագիտական գործունեությունը:
2011թ. տարվա լավագույն դատավորներ են ճանաչվել ՀՀ վարչական դատարանի դատավոր
![Քրիստինե Մկոյան Քրիստինե Մկոյան](https://henaran.am/wp-content/uploads/Mkoyan-new.jpg)
Քրիստինե Մկոյան
Քրիստինե Մկոյանը, քրեական գործեր քննող դատավորներից` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը եւ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը: Ի դեպ, վերջինիս վարույթում է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի եւ դերասանուհի Անժելա Սարգսյանի գործերը:
Քաղ
![Նապոլեոն Օհանյան Նապոլեոն Օհանյան](https://henaran.am/wp-content/uploads/N_Ohanyan.jpg)
Նապոլեոն Օհանյան
աքացիական գործեր քննող դատավորներից ‘Տարվա լավագույն դատավոր’ անվանակարգին արժանացան Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը եւ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը:
![Արմեն Խաչատրյան](https://henaran.am/wp-content/uploads/Արմեն-ԽԱչատրյան.jpg)
Արմեն Խաչատրյան
‘Տարվա լավագույն դատարան’ անվանակարգին արժանացան Շիրակի մարզի ընդհանուր իրավասության եւ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները:
Henaran.am-ին հաղորդում են ՀՀ դատական դեպարտամենտի լրատվական ծառայությունից