90-ականների վատագույն երգերի “թոփ” տասնյակը /վիդեո/
“New Musical Express” երաժշտական ամսագիրը կազմել է 1990-ականների ամենավատ երգերի տասնյակը:
“Wet Wet Wet” խմբի “Love Is All Around” երգը առաջատարն է: Այն հայտնի է դարձել դեռեւս 1967-ին “The Troggs” խմբի կատարմամբ: 1994-ին “Wet Wet Wet”-ը վերաձայնագրեց երգը` իբրեւ “Չորս հարսանիք եւ մեկ թաղում” ֆիլմի սաունդթրեք: Երգը միանգամից ճանաչում ստացավ եւ 15 շաբաթ շարունակ բրիտանական հիթ-շքերթի վերին հորիզոնականներում էր:
Ամենավատ երգերի ցանկի 2-րդ տեղում Սելին Դիոնի “My Heart Will Go On” երգն է, որը “Տիտանիկ” ֆիլմի սաունդթրեքն էր եւ թողարկվեց 1997-ին: 3-րդ տեղում “Fatboy Slim”-ի “Praise You” երգն է` թողարկված 1999-ին:
Վատագույն երգերի տասնյակի ամբողջական տեսքը հետեւյալն է.
- “Love Is All Around” – “Wet Wet Wet”
- “My Heart Will Go On” – Celin Dion
- “Praise You” – “Fatboy Slim”
- “Faith” – “Limp Bizkit”
- “Sitting Down Here” – Lene Marlin
- “Affirmation” – “Savage Garden”
- “Zombie” – “The Cranberries”
- “Lifted” – “The Lighthouse Family”
- “Livin La Vida Loca” – Ricky Martin
- “Because We Want To” – Billie