09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 22, 2012

Փակ եւ դժվարանցանելի ճանապարհները 19:00 դրությամբ

Փետրվարի 22-ի, ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղի, Ապարանի շրջանի Նիգավան, Սարալանջ, Չքնաղ – Թթու ջուր – Ձորագլուխ, Լուսագյուղ – Երնջատապ գյուղերի ավտոճանապարհները: Սելիմի լեռնանցքն այս պահի դրությամբ բաց է: Դժվարանցանելի են Արագածոտնի […]

Գլխավոր արծվից բացի, եւս երկու արծիվ ՀՀԿ համամասնական ցուցակում

“Հայոց արծիվներ” հայրենասիրական ՀԿ-ի նախագահ, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, որոշ տեղեկություններով ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին քսանյակում է:  Միաժամանակ, ՀՀԿ-ն, բացի Ասրյանից,  “Հայոց արծիվներին”  երկու տեղ է հատկացրել: “Որեւէ առաջարկ կամ քննարկում ինձ հետ կապված համամասնական ցուցակների հետ չի եղել: Բազմիցս ասել եմ, էլի կասեմ` ինչպես որոշի ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ու կուսակցության […]

‘Մենք պետք է բուժենք հայ ժողովրդի վերքերը’. Եվրանեսթի ԽՎ անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները փետրվարի 22-ին այցելեցին Ծիծեռնակաբերդ,  ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները եղան Ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց Մեծ եղեռնին առնչվող վավերագրերին ու փաստաթղթերին։ Եվրանեսթի ԽՎ Սոցիալական հարցերի, կրթության, […]

Միջազգային տնտեսական ցուցահանդեսը Աստանայում անցկացնելու համար դեսպանը ՀՀ վարչապետից խնդրել է Հայաստանի օժանդակությունը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին: ‘’Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում Ղազախստանի հետ հարաբերություններին եւ պատրաստ ենք առաջիկայում եւս գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի դրանք զարգանան եւ ամրապնդվեն: Այսօրվա դրությամբ հայ-ղազախական հարաբերություններում չկան այնպիսի հարցեր, որոնց շուրջ փոխհամաձայնություն չլինի: Երկուստեք առկա է ամբողջական փոխըմբռնում, ինչի համար ուրախ ենք’’, – […]

Օրանգուտաններն իրենց մասին ֆիլմ կդիտեն /վիդեո/

Ինդոնեզիա են բերել մի փաստագրական ֆիլմ` “Ազատության մեջ ծնվածները”, որը պատմում է փոքրիկ օրանգուտանների եւ փղերի մասին, որոնք մնացել են առանց ծնողների: Առաջիկա օրերին ծրագրվում է 40 րոպեանոց ֆիլմը ցուցադրել օրանգուտաններին Բորնեո կղզում, որոնցից շատերը նկարահանվել են ֆիլմում: Ֆիլմի պրոդյուսեր եւ սցենարիստ Դրյու Ֆելմենը հայատարարել է, որ ինքը ցանականում է իմանալ` ինչպես մարդանման կապիկները կարձագանքեն […]

Բրազիլական դիմակահանդեսը վերածվել է քաոսի /վիդեո/

Այս օրերին տասնյակ հազարվոր զբոսաշրջիկներ են մեկնում Բրազիլիա` մասնակցելու տարվա ամենագունագեղ արարողությանը` բրազիլիական դիմակահանդեսին: Այս տոնակատարությունն ամեն տարի տարբեր օրերի է սկսվում, ինչը կապված է սուրբ Զատիկի հետ: Դիմակահանդեսը պաշտոնապես սկսում է Մեծ Պահքի նախօրեին եւ շարունակվում է հաջորդող 4 օրերին, որից հետո  նոր սկսում է Մեծ Պահքը, բայց, որպես կանոն, դիմակահանդեսը երբեք չի սկսում […]

ԵԽ ներկայացուցիչները ներկա կլինեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը` Եվրախորհրդարանի պատգամավոր, պատվիրակության ղեկավար Անդրեյ Կովաչեւի գլխավորությամբ: Ս. Նիկոյանը  նշել է, որ եվրոպական ինտեգրման խորացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, եւ գնահատելի է դրան ուղղված ցանկացած քայլ: ԱԺ նախագահը կարեւորեց ամենաբարձր մակարդակով միջխորհրդարանական փոխադարձ շփումներն ու այցելությունները, ինչպես նաեւ քաղաքական […]

Հայաստանում դեռ ամեն ինչ կորած չէ

Հայ գրատպության 500 ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք ծրագրերի շրջանակներում` ՀՀ մշակույթի  նախարարությունը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և Հրատարակիչների ազգային ասոցիացիան`  փետրվարի 20-22-ը   Խնկո Ապոր անվան գրադարանում անց են կացրել  Գրքի երևանյան 8-րդ տոնավաճառ: Խնկո Ապոր անվ. ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, […]

“Տաշիրը” մտադիր է գնել “Roberto Cavalli”-ն

“Տաշիր” ընկերությունների խումբը, որը պատկանում է հայազգի գործարար Սամվել Կարապետյանին, մտադիր է ձեռք բերել իտալական “Roberto Cavalli” մոդայի տունը: Այս տեղեկությունն արդեն հայտնվել է իտալական ԶԼՄ-ներում, հաղորդում է “Утро.ru”-ն: Մասնագետները այս գործարքը գնահատում են ոչ պակաս, քան 500 մլն եվրո: Մի քանի տարի առաջ “Տաշիրը” “Casa Italia” կոչվող նախագիծն սկսեց, որի նպատակն է Կարմիր հրապարակից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829    
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված