Փակ եւ դժվարանցանելի ճանապարհները 19:00 դրությամբ
Փետրվարի 22-ի, ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ են Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղի, Ապարանի շրջանի Նիգավան, Սարալանջ, Չքնաղ – Թթու ջուր – Ձորագլուխ, Լուսագյուղ – Երնջատապ գյուղերի ավտոճանապարհները:
Սելիմի լեռնանցքն այս պահի դրությամբ բաց է:
Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ալագյազ-Ծաղկահովիտ, Բերքառատ-Գեղաձոր, Մելիքգյուղ-Հնաբերդ, Գեղարքունիքի մարզի Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհները:
Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները եւ երթեւեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ի եւ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
ԱԻ նախարարությունը զգուշացնում եւ հորդորում է` զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթեւեկությունից:
Փետրվարի 22-ի, ժամը 19.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգիրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհի երթեւեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար: Այլ մեքենաների համար երթեւեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում, ինչպես նաեւ 2 տանող կամրջակներով ավտոմեքենաների համար:
Henaran.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից