27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Միջազգային տնտեսական ցուցահանդեսը Աստանայում անցկացնելու համար դեսպանը ՀՀ վարչապետից խնդրել է Հայաստանի օժանդակությունը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին:

‘’Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում Ղազախստանի հետ հարաբերություններին եւ պատրաստ ենք առաջիկայում եւս գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի դրանք զարգանան եւ ամրապնդվեն: Այսօրվա դրությամբ հայ-ղազախական հարաբերություններում չկան այնպիսի հարցեր, որոնց շուրջ փոխհամաձայնություն չլինի: Երկուստեք առկա է ամբողջական փոխըմբռնում, ինչի համար ուրախ ենք’’, – ասել է վարչապետը:

Նշելով, որ առկա է մեծ ներուժ երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ զրուցակիցները կարծիք են հայտնել, որ դրանց մակարդակը չի համապատասխանում հայ-ղազախական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին: Այդ տեսակետից, կարեւորվել է Հայաստանի եւ Ղազախստանի միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը, ինչը կնպաստի գործարար կապերի հաստատմանն ու զարգացմանը:

Տիգրան Սարգսյանը եւ Այիմդոս Բոզժիգիտովը մտքեր են փոխանակել տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ: Հանդիպմանը քննարկվել են նաեւ մեր երկրում ձեւավորվող ազատ տնտեսական գոտիներում հնարավոր ներդրումների ներգրավմանն առնչվող հարցեր:
ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը խնդրել է մեր երկրի աջակցությունը՝ ‘’Էքսպո-2017’’ միջազգային տնտեսական ցուցահանդեսն Աստանայում անցկացնելու հայտը պաշտպանելու հարցում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ