09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 13, 2012

Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրային: Զրուցակիցները բարձր են գնահատել գործընկերության բոլոր բնագավառներում ՆԱՏՕ-ի հետ մեր երկրի հարաբերություններն ու խորացող համագործակցությունը: Սերժ Սարգսյանը 2011 թվականը Դաշինքի հետ համագործակցության զարգացման տեսանկյունից բավականին արդյունավետ է համարել, ընդգծելով, որ շարունակվել են ակտիվ քաղաքական շփումները, Հայաստանը մեծացրել […]

Խոսքը գործով կկապվի՞. կոալիցիոն պայմանները

Որքան մոտենան ընտրությունները, կոալիցիոն հանդիպումներն այնքան ավելի հաճախակի կդառնան: Henaran.am-ի հետ զրույցում այսօր անդրադառնալով  կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի վերջին հանդիպմանը, ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: “Այս հանդիպումը պայմանավորված էր ապագա խորհրդարանական ընտրությունների խաղի կանոնների հստակեցմամբ, որովհետեւ մեկ անգամ  չէ, որ թե ՀՀԿ-ն, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, կարեւորել են  ժողովրդավարական չափանիշներին համապատասխան […]

Բնակչությանը առավելապես հուզել է տեղադրված արագաչափերի թեման

Այսօր  ՀՀ ոստիկանության հասարակայնության  հետ կապի եւ լրատվության վարչության կազմակերպած հերթական ‘Ուղիղ կապի’  հյուրն էր ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Չիլինգարյանը: Մեկուկես  ժամ տեւած ‘Ուղիղ կապի’ ընթացքում ստացված երեք տասնյակի հասնող հարցերը հիմնականում վերաբերում էին Երեւան քաղաքում տեղադրված տեսախցիկների եւ արագաչափ սարքերի աշխատանքին, արձանագրած իրավախախտումներին, ինչպես եւ հիշյալ սարքերի  շահագործման խնդիրներին: ‘Ուղիղ […]

Քիմ Քարդաշյանն ուր,Աստվածաշունչն ուր

31-ամյա Քիմ Քարդաշյանը ընկերների հետ Ասվածաշնչի խմբակային ուսումնասիրության պարապմունքներ է կազմակերպում: “Ես ընկերուհիներիս հետ դեպի եկեղեցի ճանապարհին եմ եւ ցանկանում եմ Աստվածաշունչն ուսումնասիրել նրանց հետ”,-հայտնել է Քարդաշյանը: Ի դեպ, ընտանեկան շոուի եզրափակիչ մասում Քիմը խոստովանել էր, որ իր համար շատ դժվար է եղել ամուսնու` Քրիս Հեմֆրիսի հետ բաժանումը: Նա չի ցանկացել բաց թողնել այն տղամարդուն, […]

Ավտոճանապարհների վիճակը 17:30-ի դրությամբ

Փետրվարի 13-ի ժամը 17.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Փետրվարի 13-ի, ժամը 17.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` ձնահյուսի վտանգի պատճառով […]

Հայազգի վարորդը փրկել է ոչ միայն իրեն, այլ նաեւ Իսրայելի դեսպանին

Վրաստանի ոստիկանությունը վնասազերծել է Թբիլիսիում Իսրայելի դեսպան Իցհակ Գերբերգի մեքենան, որի տակ ռումբ է տեղադրված եղել: Ինչպես հայտնում է “Грузия Online”-ը, իսրայելցի դեսպանի վարորդ Ռոման Խաչատուրյանը մեքենայի տակ հայտնաբերել է սեւ փաթեթ: Նա անմիջապես կանչել է պարեկային ոստիկանությանը, որն էլ իր հերթին կանչել է սակրավորներին: Պարզվել է` փաթեթի մեջ նռնակ կա, որն արագ վնասազերծվել է: […]

ԼՂՀ արտգործնախարարությունն ընդունել է Սլովակիայի պատվիրակությանը

Այսօր  ԼՂՀ  արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը ընդունել է Սլովակիայի Հանրապետության կրթական եւ ձեռնարկատիրական ներկայացուցիչների պատվիրակությանը` Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ` Ֆրանտիշեկ Միկլոշկոյի  գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում Վասիլի Աթաջանյանը համառոտ ներկայացրել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) պատմությունը, ղարաբաղյան հիմնախնդրի ծագման ակունքները, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը եւ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը: ‘Ցավոք, Լեռնային Ղարաբաղը` Հայստանի պատմական […]

Հարուցվել է քրեական գործ` Հրազդանում այլ անձի փոխարեն քվեարկողի նկատմամբ

Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ  այլ անձի փոխարեն քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությայն կայքը: Գրավոր ստացած հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 12.02.12 թվականին, Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ, թիվ 25/22 ընտրական տեղամասում՝ ժամը 12:15-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829    
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված