09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 13, 2012

Նոր կետ ԸՕ-ում`անջատել բջջային հեռախոսները /վիդեո/

Կիրակի կայացած Հրազդանի քաղաքապետի ընտրության արդյունքները ամփոփելիս` տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքներին խանգարում էր նրանց բջջային հեռախոսները: 25/01 ՏԸՀ նախագահի նյարդերը չդիմացան ու նա կոպտեց զանգողին: Իսկ զանգահարողները շատ էին սկսած ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից մինչեւ թեկնածուներ ու բարեկամներ: “Ինչ կլինի, ԸՕ-ում ամրագրեն, որ ընտրական տեղամասը փակելուց հետո բջջային հեռախոսները անջատվեն”,-ցանկություն հայտնեցին հանձնաժողովի անդամները: http://youtu.be/j3dy32Bm4WA

Երկրաշարժ Արտաշատում

Փետրվարի 13-ին, ժամը   07.47-ին, Արտաշատ քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք 2.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 մ խորության վրա: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջը:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է թեթեւ մարդատարների համար

Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն առատ ձյան տեղումների պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհահատվածի  երթեւեկությունը արգելված է տրեյլերների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Կիսատրեյլերների եւ այլ մեքենաների համար երթեւեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթեւեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար, իսկ Գուդաուրի ճանապարհահատվածը անցանելի է թեթեւ մարդատար եւ […]

ԱվտոՃանապարհները հիմնականում անցանելի են

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կայք էջը տեղեկացնում  նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա եւ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Հրազդանի հանրապետական քաղաքապետը հաղթել է ՀԱԿ-ի ներկայացուցչին/լրացված/

Հրազդանի թվով 27 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախնական արձանագրությունների համաձայն` Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը վերընտրվել է: Ըստ նախնական տվյալների` Արամ Դանիելյանը ստացել է 13 079 ձայն, Սասուն Միքայելյանը՝ 11 506 ձայն: Հիշեցնենք, Հրազդանում ընտրության իրավունք ունեցող 43 874 ընտրողից  քաղաքապետի ընտրություններին մասնակցել է 25 383-ը: Սա աննախադեպ թիվ է Հրազդանի համար : Հրազդանցիների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829    
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված